486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-3
Եղանակը Երևանում
Հայ
Համաշխարհային հայկական կոնգրեսը մտադիր է ընդհանուր բանաձև ընդունել ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ
18:35
07 Մայիսի 2008

Համաշխարհային հայկական կոնգրեսը  ղարաբաղյան շարժման 20-ամյակի կապակցությամբ մտադիր է աշխարհի  30-40 համայնքներում հավաքներ ու միջոցառումներ անցկացնել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, հայտնեց Կոնգրեսի առաջին փոխնախագահ, Հայաստանի Ժողորդավարական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Այս ակցիայի նպատակը ղարաբաղյան հակամարտության շուրջ համահայկական դիրքորոշում ձևավորելն է, ինչը կարող է հիմք հանդիսանալ հայկական կողմի շահերի հիմնական լոբբինգի համար»,- ասաց նա չորեքշաբթի լրագրողներին։

Սարգսյանը հայտնեց, որ ներկայումս Համահայկական կոնգրեսը բանակցություններ է վարում գործընկեր-կազմակերպությունների հետ, և այդ նիստերի արդյունքներով կընդունվի հայկական կողմի դիրքորոշումը ներկայացնող միասնական բանաձև։

Դեմոկրատական կուսակցության առաջնորդը նշեց, որ Ադրբեջանի կողմից տարվող ակտիվ քարոզչության և նրան պատկանող բոլոր տարածքները վերադարձնելու խոսակցությունների պայմաններում Ղարաբաղի հարցում միասնական դոկտրին ընդունելու խիստ անհրաժեշտություն է առաջանում։

Սարգսյանն այս կապակցությամբ կարևոր է համարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի խորհրդարանի հայտարարությունը, որում առաջարկվում է իշխանություններին՝ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան խնդրի շուրջ՝ միջազգային հանրության լիարաժեք տեղեկացվածության ապահովման համար։ Ընդ որում ՀԴԿ առաջնորդը անհրաժեշտ համարեց կոնկրետ քայլերի ու գործողությունների իրականացումը։

Սարգսյանի կարծիքով, հայկական դիվանագիտությունը Ղարաբաղի հարցում պետք  է ավելի նախաձեռնող լինի՝ հաշվի առնելով Ադրբեջանի ակտիվ քարոզչական քաղաքականությունը։

«Մենք պետք է որոշիչ քայլերի անցնենք ու ձևավորենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մեզ համար ընդունելի որոշումներ՝ իմաստավորելով Ղարաբաղի կայացման 20-ամյա ժամանակահատվածը»,- ասաց նա։

Հայաստանի խորհրդարանը ապրիլի 29-ին հայտարարություն է ընդունել  ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որում անհանգստություն է հայտնվում այս խնդրի շուրջ կատարվող գործընթացների  վերաբերյալ։

Իր հայտարարության մեջ Հայաստանի Ազգային ժողովը նախագահին և կառավարությանն առաջարկում է ակտիվացնել ու ընդլայնել  ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ միաջզգային հանրությանը լիարժեք տեղեկացնելուն ուղղված միջոցառումների մշակման և իրականացման ջանքերն ու հնարավորությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։