481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
17 երկրների քաղաքացիների Հայաստան մուտք գործելու համար նախնական հրավեր է անհրաժեշտ. Ոստիկանություն
18:06
07 Մայիսի 2008

17 երկրների քաղաքացիներ Հայաստան մուտք գործելու համար պետք է նախնական հրավեր ունենան, ասաց ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանը։

«ՀՀ «Օտարերկրացիների մասին» օրենքի փոփոխությունների համաձայն, հաստատվել է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են մուտքի վիզա ստանալ պետության սահմանների հսկիչ-անցակետերում միայն երկիր այցելելու նախնական հրավեր ունենալու դեպքում»,- ասաց նա լրագրողներին չորեքշաբթի։

2007թ. հունվարի 16-ին ՀՀ նախագահը ստորագրեց «Օտարերկրացիների մասին» օրենքը, որը Ազգային ժողովն ընդունել էր 2006թ. դեկտեմբերի 25-ին։ Օրենքը կարգավորում է Հայաստան օտարերկրացիների ժամանման  հարցը, նրանց՝ հանրապետությունում գտնվելու և բնակվելու հարցերը, մեր երկրի միջով տարանցում կատարելու, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի տեղավորման կարգի մասին հարցերը։

Զաքարյանի մեկնաբանությամբ, խոսքը Աֆղանստանի, Բանգլադեշի, Կամերունի, Չինաստանի (բացառությամբ Հոնկոնգի և Մակաուի վարչական տարածքների), Եգիպտոսի, Հնդկաստանի, Իրաքի, Նիգերի, Նիգերիայի, Պակիստանի, Պաղեստինի, Սաուդյան Արաբիայի, Սոմալիի, Շրի-Լանկայի, Սուդանի, Սիրիայի և Վիետնամի քաղաքացիների մասին է։

«Միաժամանակ ՀՀ ԱԳՆ-ին թույլատրվել է Չինաստանում, Եգիպտոսում, Հնդկաստանում և Սիրիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով այդ երկրների քաղաքացիներին Հայաստանի մուտքի վիզա տրամադրել»,- պարզաբանեց նա։

ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության ծառայությունները գործում են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում, ինչպես նաև Մեղրիի, Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի անցակետերում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։