483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ավելի քան 1,5 հազար քաղաքացիներ երկքաղաքացիություն ունեն. Ոստիկանություն
17:16
07 Մայիսի 2008

Հայաստանի ավելի քան 1,5 հազար քաղաքացիներ երկքաղաքացիություն ունեն, չորեքշաբթի ասաց ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանը։

Օրենսդրական փաթեթը, որը նախատեսում է երկրում երկքաղաքացիության ինստիտուտի ներդրումը, ՀՀ խորհրդարանի կողմից ընդունվել է 2007թ. փետրվարի 26-ին, իսկ երկրի նախագահն այն ստորագրել է 2007թ. մարտի 6-ին։

Զաքարյանի խոսքով, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն, երկքաղաքացիություն է տրամադրվել 188 մարդկանց։

«Միաժամանակ, Հայաստանի բնակչության պետռեգիստրում որպես երկքաղաքացիություն ունեցող անձ գրանցվել է 1417 մարդ, որոնք օտար երկրի քաղաքացիություն են ստացել` առանց Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու»,- ասաց նա լրագրողներին։

Այս կապակցությամբ Անձնագրերի և վիզաների վարչության պետը հաղորդեց, որ երկքաղաքացիության մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այն անձինք, ովքեր մինչ այդ առանց ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու ստացել են ցանկացած ուրիշ երկրի քաղաքացիություն, կարող են դիմել իրենց կարգավիճակն օրինականացնելու համար։

«Նրանց ընդամենը անհրաժեշտ է ներկայացնել կառավարության սահմանած կարգով համապատասխան դիմում և իրենց երկրորդ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթի պատճեն»,- ասաց նա։

Միաժամանակ, Զաքարյանն ավելացրեց, որ Հայաստանից դուրս բնակվող մարդիկ կարող են դիմում ներկայացնել արտասահմանում գտնվող Հայաստանի դիվանագիտական ծառայություններ և հյուպատոսական ներկայացուցչություններ, իսկ Հայաստանում՝ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն կամ իրենց գրանցման վայրի Պետռեգիստրի բաժին։

«Իրենց կարգավիճակը օրինականացնելուց հետո նրանք գրանցվում են բնակչության Պետռեգիստրում՝ որպես երկքաղաքացիներ»,- ասաց նա։

Այս կապակցությամբ Զաքարյանը տեղեկացրեց, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետտուրքը սահմանվել է բազային տուրքի չափով՝ 1 հազար դրամ (ավելի քան 3 դոլար), իսկ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պետտուրքը սահմանվել է բազային տուրքի 25-ապատիկ չափով (81 դոլար)։

Օրենսդրության համաձայն, ՀՀ քաղաքացին կարող է ստանալ այլ երկրի քաղաքացիություն, ինչը չի նշանակում և չի բերում Հայաստանի քաղաքացիության  կորստի։

Երկքաղաքացիություն ունեցող հաշվառված անձինք հնարավորություն են ստանում մասնակցել Հայաստանի տարածքում տեղի ունեցող ընտրություններին։

Երկքաղաքացիություն չեն կարող ունենալ երկրի նախագահը, ՀՀ ԱԺ պատգամավորները և Սահմանադրական դատարանի անդամները։ Այս սահմանափակումը չի տարածվում կառավարության անդամների վրա։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։