484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի գլխավոր դատախազությունը ՀՀ առաջին նախագահին մեղադրել է փաստերը խեղաթյուրելու մեջ
16:48
07 Մայիսի 2008

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում մեկնաբանել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետորսյանի խոսքերն այն սահմանափակումների մասին, որոնք, իբրև թե, ծառացել են նրա առջև՝ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններն անվավեր ճանաչելու հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի քննարկումների ընթացքում։

«ՀՀ պաշտոնաթող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականի մայիսի 2-ին, երկրորդ «Համազգային շարժման կոնգրեսի» ժամանակ, խեղաթյուրելով փաստական հանգամանքները, հայտարարել է, թե ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցի քննարկման ժամանակ ՀՀ  Սահմանադրական դատարան իր ներկայանալը  թույլատրվել է ՍԴ համապատասխան կարգադրությունից և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի գրավոր հավաստիացումից հետո»,- նշել են մամուլի ծառայությունից:

Գլխավոր դատախազությունում կարծում են, որ Տեր-Պետրոսյանի հայտարարությունն անհարկի շահարկումների տեղիք է տվել՝ ապակողմնորոշելով հասարակությանը:

Կարևորելով հասարակության օբյեկտիվ և ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ մամուլի ծառայությունը հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից   2008 թվականի մարտի 4-ին  ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկված գրությունն ամբողջությամբ.

Գրությունում նշվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ազատազրկված չէ, նրա ազատ  տեղաշարժի իրավունքը սահմանափակված չէ, «տնային կալանք» ինստիտուտ օրենսդրությամբ նախատեսված չէ, և ցանկության դեպքում առաջին նախագահն ազատորեն կարող է ներկայանալ Սահմանադրական դատարան:

«Ինչ վերաբերում է  Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը ՀՀ Սահմանադրական  դատարանում ապահովելուն, ապա դա ՀՀ դատախազության լիազորությունների մեջ չի մտնում»,- նշվում է գրությունում:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: