484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ընդդիմությունը պետք է ձևավորվի ընդհանուր գաղափարախոսության շուրջ
14:31
07 Մայիսի 2008

Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ ընդդիմության ձևավորում, որը չհիմնավորվի դժգոհության, այլ ընդհանուր գաղափարախոսության վրա, կարծում է նախկին պատգամավոր Թաթուլ Մանասերյանը։

«Այսօր պետք է զարգանալ էվոլյուցիայի ճանապարհով, և հեղափոխական փոփոխությունների անհրաժետություն չկա։ Ընդդիմությունը չպետք է համախմբվի դժգոհության շուրջ, դա ոչնչի չի հանգեցնի։ Այսօր ընդիմությանն անհրաժեշտ է համախմբվել ընդհանուր  գաղափարախոսության շուրջ»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Մանասարյանի խոսքերով, Հայաստանում գործում են ընդդիմադիր ուժեր, որոնք ի վիճակի են ստեղծել ուժեղ և գործող ընդդիմություն։ Որպես օրինակ նա անվանեց Ազգային ժողովրդավարական միությունը, որի առաջնորդն է Վազգեն Մանուկյանը և «Ժառանգությունը», որի առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը գլխավորում է նաև նույնանուն խմբակցությունը։

Նրա կարծիքով, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ընդդիմությունը պետք  է նույնքան աշխատանք կատարի, որքան հանրապետության իշխանությունները։

«Ցավոք, այսօր Հայաստանում ես դեռ չեմ տեսնում համաչափ գործող, ուրիշ այլ առողջ ուժերի հետ համագործակցող ընդդիմություն, սակայն որոշակի ուրվագծեր արված են»,- նշեց նա։

Մանասարյանն ավելացրեց, որ երկրին անհրաժեշտ է ամենամոտ ժամանակներում ուժեղ ընդդիմություն ձևավորել, որը խնդիրները մի քանի քայլ առաջ կտեսնի, ընդ որում «և կքննադատի իշխանություններին, և նրանց հաղթահարման թերություններն ու մեթոդները կհուշի»։

«Ես կարծում եմ, որ դա շատ լուրջ խնդիր է, որի հետ է կապված  երկրի սոցիալական և քաղաքական դրությունը։ Քննադատել կարելի է միշտ, սակայն հիմա անհրաժեշտ է աշխատել առաջարկությունների վրա»,- ասաց նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: