486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Իշխանությունը և ընդդիմությունը կարող են երկխոսություն վարել Ղարաբաղի խնդրի շուրջ. ՀՀԿ
17:10
06 Մայիսի 2008

Իշխանությունը և ընդդիմությունը կարող են երկխոսություն վարել Ղարաբաղի խնդրի, կոռուպցիայի դեմ պայքարի և ընդդիմության կազմակերպման շուրջ, ասաց իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ-ի բանաձևի դրույթը, որը Հայաստանում քաղաքական երկխոսության հաստատման կոչ է անում։

«ՀՀԿ-ն միշտ բաց է եղել երկխոսության համար և մեր գործընկերների, և քաղաքական ընդդիմախոսների հետ։ Կարծում եմ, որ կուսակցությունը կշարունակի այդ ճանապարհը։ Մենք բոլորս ուզում ենք ապրել զարգացած, ազատ և ժողովրդավարական երկրում», - ասաց Շարմազանովը երեշքաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, ընդդիմությունը դեռևս որոշակի քայլեր չի անում երկխոսություն հաստատելու ուղղությամբ՝ միաժամանակ ներկայացնելով միայն նախապայմաններ և վերչնագրեր։

«Լևոն Տեր-Պետրոսյանի հռետորությունը որոշ չափով փոխվել է, սակայն նրա ելույթների էությունը նույնն է մնացել», - ասաց պատգամավորը՝ մեկնաբանելով Երևանում մայիսի 2-ին կայացած «Համազգային շարժման երկրորդ կոնգրեսի» ընթացքում առաջին նախագահի խոսքը։

Շարմազանովը նշեց, որ սխալ է համարում առաջին նախագահի կողմից բռնած «ուսուցչի դիրքը, և նրա փորձերը՝ ժողովրդին և քաղաքական գործիչներին սովորեցնելու, թե ինչ է պետք անել»։

«Վերջին հաշվով, եթե մեղադրում ես ինչ-որ մեկին, ապա պետք է ընդունես նաև մեղքի քո բաժինը։ Պատասխանատվությունը քաղաքական կատեգորիա է», - ասաց ՀՀԿ-ի մամուլի քարտուղարը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ պետությանը ուժեղ ընդդիմություն է անհրաժեշտ, առանց որի ուժեղ իշխանություն չի կարող լինել։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, գարնանային նստաշրջանի ժամանակ ընդունված բանաձևի շրջանակում, կոչ է արել իշխանությանը և ընդդիմությանը՝ երխոսություն հաստատել և լուծել մի շարք խնդիրներ, մասնավորապես, երկրի ժողովրդավարական ինստուտների ամրապնդման, ԶԼՄ-ների ազատության ապահովման և մարտի 1-ին ընդդիմության ցույցի ընթացքում զանգվածային անկարգությունների հետևանքով կալանավորված անձանց ազատման ուղղությամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: