480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախկին նախագահ Քոչարյանը կպահպանի իր կշիռը քաղաքականության մեջ. նախագահի խորհրդական
16:21
06 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կլինի քաղաքական իրադարձությունների ակտիվ մասնակից, չնայած որ հեռացել է նախագահի պաշտոնից, կարծում է նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը։

«Անխոս, Ռոբերտ Քոչարյանը ակտիվորեն կմասնակցի Հայաստանի քաղաքական իրադարձություններին, ինչի մասին նա անձամբ հայտարարել է։ Սակայն հարկ չկա իրադարձություններից առաջ ընկնել, Քոչարյանի նախագահական լիազորություններն ավարտվել են բոլորովին վերջերս», - ասաց Իսագուլյանն երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը զբաղեցրել է նախագահի պաշտոնը երկու ժամկետով՝1998 թ.-ից մինչև 2008 թ.-ը։ 2008 թ.-ի փետրվարի 19-ից ՀՀ նոր նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը։

Իսագուլյանի խոսքերով, այժմ քաղաքական կարիերան շարունակելու համար Քոչարյանին անհրաժեշտ է կարգավորել մի շարք հարցեր, այդ թվում նաև կենցաղային բնույթի։ Մասնավորապես, ինչպես տեղեկացրեց խորհրդականը, նախկին նախագահին, օրենսդրության համաձայն, պետք է հատկացվեն գրասենյակ և աշխատակիցներ։

Ինքը՝ ՀՀ նախկին նախագահը ավելի վաղ հայտարարել է, որ «լքում է երկրի նախագահի պաշտոնը հանգիստ խղճով»։ Քոչարյանը դեռևս այն ժամանակ չէր որոշել, թե ինչով է զբաղվելու՝ նախագահական լիազորությունների ավարտից հետո։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։