480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանը մտահոգված է, որ Հայաստանը կարող է աջակցել ռուսական դիրքորոշմանը ՄԱԿ-ում
16:04
06 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Վրաստանի դեսպանատան դեսպանորդ Գերոգի Սագանելիձեն երեքշաբթի իր մտահոգությունն  արտահայտեց այն կապակցությամբ, որ Հայաստանը կարող է անցնել Ռուսաստանի կողմը վաղը կայանալիք քննարկումների ընթացքում։ Քննարկվելու է վրաց-աբխազական հակամարտության գոտում փախստականների և բռնի տեղահանվածների կարգավիճակի մասին վրացական բանաձևի նախագիծը։
       
«Մենք մտադիր ենք վաղը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին ներկայացնել փախստականների և բռնի տեղահանվածների կարգավիճակի մասին վրացական բանաձևի նախագիծը, և վրացական կողմ, այս կապակցությամբ, բավական ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում»,- ասաց Սագանելիձեն լրագրողներին՝ ազգային մամուլի ակումբում։

«Մենք նախապես գիտենք, որ Ռուսաստանի Դաշնությունը դեմ է քվեարկելու այդ փաստաթղթին։ Հայկական կողմից կան ազդանշաններ, որ նա կարող է կիսել Ռուսաստանի դիրքորոշումը, ինչը մեզ ավելի քան անհանգստացնում է։ Մենք խորապես մտահոգված ենք, եթե հայկական կողմը վերջնականապես ընդունի նման դիրքորոշում»,- ավելացրեց նա։

Դիվանագետի խոսքով, Վրաստանը միշտ էլ խորը հարգանքով է վերաբերվել և կվերաբերվի Հայաստանի ղեկավարության ցանկացած դիրքորոշման։ «Մենք միշտ ըմբռնումով ենք մոտեցել առանձին հարցերով Հայաստանի չեզոք դիրքորոշմանը, քանի որ այդ երկիրը արդեն մի քանի տարի շարունակ կոմպլեմենտարիզմի քաղաքականություն է վարում, և այս կամ այն հարցով չի կարող անցնել իր այս կամ այն գործընկերոջ կողմը»,- ասաց Սագանելիձեն։

Միաժամաանկ, նա նշեց, որ եթե Հայաստանը դեմ քվեարկի ՄԱԿ-ում վրացական փաստաթղթի դեմ, «ապա դա լի է հետևանքներով»։

«Դա առնվազն կփոքրացնի երկու հարևան երկրների հասարակությունների միջև վստահությունը։ Ես ցանկանում եմ օգտվել առիթից և Հայաստանի ղեկավարությանը կոչ անել և խնդրել, որպեսզի առավելագույն կառուցվածքային դիրքորոշում զբաղեցնի այս հարցում, որպեսզի չվնասի ոչ իրեն, ոչ գործընկերներին։ Դա խելամիտ կլինի»,- ասաց վրացի դիվանագետը։

«Նովոստի-Արմենիա» գործակալության խնդրանքով մեկնաբանելով  Վրաստանի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հակահայկական բանաձևին ցուցաբերված աջակցությունը, վրացի դիվանագետը հայտարարեց, որ այդ փաստաթղթի կապակցությամբ 2008թ. փետրվար-մարտ ամիսներին հայկական կողմի հետ բարձր մակարդակով խորհրդակցություններ են անցկացվել։

Մարտի 14-ին ՄԱԿ գլխավոր ասամբլեան ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը՝ Ադրբեջանի «զավթած» տարածքներից հայկական ուժերի անհապաղ դուրսբերման պահանջով, որը խնդրում է հաստատել Լեռնային Ղարաբաղի ու հարակից տարածքների նկատմամբ իր իրավունքը։ Փաստաթուղթը ընդունվել է 39 «կողմ», յոթ «դեմ» և 100 ձեռնպահ ձայներով։ ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան «դեմ» են քվեարկել։

«Մենք բացատրեցինք, որ այդ հարցն առնչվում է հարևան պետության տարածքային ամբողջականությանը, և, հետևաբար, մենք չենք կարող մի կողմ քաշվել։ Մենք նույնպես ունենք նման խնդիր, և մենք իրավունք չունենք պահանջել, որպեսզի սեփական տարածքային ամբողջականությունը վերականգնելու աշխատանքներ տարվեն, եթե դեմ ենք դուրս գալիս մյուս պետությունների տարածքային ամբողջականության դեմ։ Դա անթույլատրելի է»,- ասաց վրացի դիվանագետը։

Նրա խոսքով, բնականաբար, քաղաքականությունում գործում է փոխադարձ վերաբերմունքի սկզբունքը, որից ելնելով հայկական կողմը կարող է հայտարարել, որ չի աջակցում վրացական դիրքորոշմանը, քանի որ Վրաստանը նույն կերպ է վարվել Հայաստանի հետ։

«Բայց այստեղ պետք է հաշվի առնել մի շարք գործոններ, և առաջին հերթին՝ ստեղծված մթնոլորտը։ Այսինքն, ողջ քաղաքակիրթ հանրությունը դեմ է Ռուսաստանի ագրեսիային և այդ նիստի ժամանակ, բնականաբար, կհնչեն համապատասխան հայտարարություններ։ Այս դեպքում Հայաստանը կարող է լինել միակ դաշնակից-երկիրը»,- նշեց Սագանելիձեն։

Նրա խոսքով, սա շատ նուրբ պահ է։ «Ես չեմ կարծում, որ մյուս գործընկերները և պետությունները դրական կարձագանքեն դրան»,- ասաց դիվանագետը։

Նրա խոսքով, համակարտությունների կարգավորմանը, փախստականների և  բռնի տեղեհանվածների վերադարձին վերաբերող հարցերը, ինչպես նաև նրանց իրավունքների պահպանումը՝ կենսական կարևորություն ունեն Վրաստանի համար։
 
«Քաղաքական առումով հայ-վրացական հարաբերություններում ես որևէ արգելք կամ խոչընդոտ չեմ տեսնում։ Որոշակի հարցերում կան տարբեր քաղաքական ուղենիշեր, բայց մենք միշտ էլ գտել ենք շփման կետեր, Հայաստանը և Վրաստանը մշտապես փորձել են իրար դեմ դուրս չգալ կենսականորեն կարևոր հարցերում, և ես հույս ունեմ, որ հիմա, երբ Վրաստանում իրավիճակը շատ բարդ է, Հայաստանի ղեկավարությունը հաշվի կառնի դա և կառուցվածքային դիրքորոշում կզբաղեցնի»,- ասաց վրացի դիվանագետը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։