486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ»-ին խնդրում է շարունակել հանրապետությունում միակ ԱԷԿ-ի կառավարումը
15:19
06 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը դիմել է «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ»-ին՝ խնդրելով երկարացնել ռուսական ընկերության կողմից հայկական ԱԷԿ-ի կառավարումը, լրագրողներին երեքշաբթի Մոսկվայում տեղեկացրեց «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» վարչության նախագահ Եվգենի Դոդը։

Նա հիշեցրեց, որ Հայկական ԱԷԿ-ի կառավարման ժամկետը լրանում է 2008թ. նոյեմբերին։ «Հայաստանի իշխանությունը դիմել է մեզ՝ Հայկական ԱԷԿ-ի կառավարումը երկարացնելու խնդրանքով։ Մենք քննարկում ենք այդ խնդրանքը»,- ասաց Դոդը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Ռապոպորտը ապրիլին հայտարարել էր, որ չի բացառում  մոտակա մեկ-երկու ամիսների ընթացքում Հայկական ԱԷԿ-ի կառավարման ժամկետները երկարացնելու վերաբերյալ բանակցություններ սկսելու  հնարավորությունը։ Նա դրական է գնահատել ատոմակայանի կառավարման ժամանակաշրջանը։

Հայկական ԱԷԿ-ը 2008թ. հունվար-մարտին ապահովել  է երկրում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 46,98%-ը՝ 809,1 մլն. կվտ ժ.։

ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին (երկրորդ բլոկը գործարկվել է 1980-ին)։ Ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝  ВВЭР-440 ռուսական 407,5 հզորությամբ ռեակտորով։ ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-ի սեպտեմբերին 5 տարով անցել են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարման, որը ՌԱՈ «ԵԷՍ Ռոսիայի» (արժեթղթերի 60%) և «Ռոսէներգոատոմ» կոնցերնի (40%) դուստր ձեռնարկությունն է։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների տվյալներով, կարող է գործել մինչև 2016-ը։ Նոր ատոմակայանի կառուցումը, ըստ փորձագետների, կարժենա 1,8 միլիարդ դոլար։

«ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ն ռուսական ընկերություն է, որը ղեկավարում է մի շարք արտասահմանյան էներգետիկական ակտիվներ, ինչպես նաև իրականացնում է էլեկտրաէներգիայի արտահանում-ներմուծում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: