486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է Հայաստանում զբոսաշրջության մրցունակության երկրորդ համաժողովը
15:12
06 Մայիսի 2008

Երևանում երեքշաբթի բացվել է Հայաստանում զբոսաշրջության մրցունակության երկրորդ համաժողովը։

Ինչպես համաժողովի բացման ժամանաակ հայտարարեց «Մրցունակ մասնավոր հատվածը Հայաստանում» (Competitive Armenian Private Sector – CAPS/USAID)   ծրագրի ղեկավար Հեյլի Ալեքսանդրը (Hayley Alexander), Հայաստանին անհրաժեշտ է զարգացնել զբոսաշրջության բնագավառի նոր ճյուղեր, այդ թվում նաև ուշադրությունը կենտրոնացնել նպատակային շուկաների զարգացման վրա։

Նա նշեց, որ 2007 թ.-ին Հայաստանը նպատակային մարքեթինգ է անցկացրել Իտալիայի շուկայում, ինչը կրկնակի ավելացրել է զբոսաշրջիկների հոսքը այդ երկրից, 2008 թ.-ին նմանատիպ մարքեթինգ է ծրագրվում անցկացնել Ֆրանսիայում։

«Կարծում եմ, որ արտերկրյա շուկաներում հասցեական, նպատակային մարքեթինգի անցկացման քաղաքականությունը հնարավորություն է ստեղծում Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար և բարձրացնում է նրա մրցունակությունը», - ասաց Ալեքսանդրը։

Տնտեսական աճի հարցերով USAID-ի տնօրեն Ռոլֆ Անդերսոնն իր հերթին նշեց, որ զբոսաշրջության զարգացումը Հայաստանում մեծ նշանակություն ունի՝ տարածաշրջանների տնտեսական զարգացման տեսակետից։

«Հայաստանը շատ հրապուրիչ երկիր է՝ զբոսաշրջության զարգացման հեռանկարների տեսակետից, քանի որ հնարավորություն ունի զարգացնել դրա տարբեր ուղղությունները՝ պատմականից մինչև էկոտուրիզմ», - ասաց Անդերսոնը։

Տնտեսական աճի հարցերով USAID-ի տնօրենը նշեց, որ Հայաստանն արդեն մտել է այն երկրների թվի մեջ, որոնք առաջարկվում են եվրոպական և ամերիկյան հեղինակավոր ամսագրերի կողմից՝ որպես զբոսաշրջության համար առավել բարենպաստ վայր։

«2007 թ.-ին համաշխարհային մասշտաբով զբոսաշրջության բնագավառի աճը կազմել է 37 տոկոս, ընդ որում Հայաստանում այն մի քանի անգամ գերազանցել է 20 տոկոսը, ինչը վկայում է զբոսաշրջիկների գրավման համար հանրապետության կողմից իր հնարավորությունների արդյունավետ օգտագործման մասին», - ասաց Անդերսոնը։

Նա ընդգծեց, որ զբոսաշրջությունը Հայաստանում մեծ ապագա ունի, քանի որ երկիր այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների կեսից ավելին ցանկություն են հայտնում կրկին այցելել այդ երկիրը։

«Դա վկայում է բնագավառի լավ զարգացման և հետագա առաջընթացի համար լայն հնարավորությունների մասին», - Անդերսոնը։

Զբոսաշրջության մրցունակության երկրորդ համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, «Մրցունակ մասնավոր հատվածը Հայաստանում» (Competitive Armenian Private Sector – CAPS/USAID) ծրագիրը, ինչպես նաև Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալությունը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։