483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Մնջախաղի առաջին միջազգային փառատոնը տեղի կունենա ամռանը Հայաստանում
14:48
06 Մայիսի 2008

Ծաղկաձորում օգոստոսի 10-15-ը տեղի կունենա Մնջախաղի առաջին միջազգային փառատոնը, հայտնեց փառատոնի գործադիր տնօրեն  Ժիրայր Դադասյանը։

«Փառատոնի անցկացման նպատակներից մեկը մշակութային միջոցառումների ապակենտրոնացումն է... Այնպիսի քաղաքում, ինչպիսին Ծաղկաձորն է, կան բոլոր նպաստավոր պայմանները նման փառատոն անցկացնելու համար»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Դադասյանը։

Դադասյանն ավելացրեց, որ փառատոնը նաև կոմերցիոն նպատակներ է հետապնդում։ «Հանգստյան գոտում փառատոնի անցկացումը բազմաթիվ զբոսաշրջիկների և այդ ընթացքում Հայաստանում հանգստացողների ուշադրությունը կգրավի»,- ասաց նա։

Փառատոնի տնօրենի կարծիքով, թատերական արվեստի բոլոր ժանրերից մնջախաղն ամենահասանելին է հանդիսատեսի համար։

«Դերասաններն իրենց զգացմունքներն են փոխանցում, բեմադրության ամբողջ իմաստը շարժումներ են, որոնք հասկանալի են հանդիսատեսին»,- հստակցերեց նա։

Փառատոնի համակարգող Արուս Արամյանն իր հերթին ավելացրեց, որ այսօրվա դրությամբ փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել արդեն 20 երկրների  թատերախմբեր։

«Մեր փառատոնին մասնակցել ցանկացողները շատ են, սակայն մասնակցելու համար մենք հրավիրել ենք 8 թատրոններ՝ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Վրաստանից, Իտալիայից, Իսպանիայից և Հունաստանից»,- ասաց Արամյանը։

Ընդ որում համակարգողը հայտնեց, որ փառատոնի այցելուներին հնարավորություն կտրվի դիտել ոչ միայն մնջախաղի ժանրի դասական բեմադրությունները, այլև փողոցային թատրոնների ներկայացումները։

«Մասնակիցների և հանդիսատեսի համար փառատոնի այդ մի քանի օրն իսկական տոն կդառնա»,- նշեց Արամյանը։

Արամյանը նաև հայտնեց, որ փառատոնի բացումը կնշանավորվի շքերթով, որին կմասնակցեն թատերական և կրկեսային կոլեկտիվներ և երաժիշտներ։

Նա նաև ավելացրեց, որ ներկայացուները կանցկացվեն բաց երկքնի տակ, ինչպես նաև Ծաղկաձորի փողոցներում։

«Բացի քաղաքի ներկայացումներից, կանցկացվեն նաև մաստեր-կլասեր, քննարկումներ, տոնավաճառներ և տարատեսակ խաղեր»,- եզրափակեց Արամյանը։

Մնջախաղի փառատոնի անցկացման նախաձեռնողը Երևանի մնջախաղի պետական թատրոնն է՝ Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մնջախաղի անցկացման համար պետբյուջեից հատկացվել է 8 միլիոն դրամ (26,1 հազար ԱՄՆ դոլար)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: