486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հաստատեց ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շարունակելու՝ երկրի պատրաստակամությունը
12:29
06 Մայիսի 2008

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը երեկ Փարիզում հաստատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների հիման վրա բանակցությունները շարունակելու՝ երկրի պատրաստակամությունը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը երեքշաբթի հայտնեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բեռնար Կուշների հետ հանդիպման ընթացքում Նալբանդյանը նաև բարձր գնահատեց միջնորդների ջանքերը՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահեցրեց, որ իր երկիրը  շարունակելու է ջանքերը ԵԱՀԿ ՄԽ կազմում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղիներ գտնելու համար:

Ընթացիկ տարվա երկրորդ կեսից ԵՄ Ֆրանսիայի նախագահության լույսի ներքո նախարարներն անդրադարձան ԵՄ հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության էլ ավելի խորացման հարցերին:

Հանդիպան ավարտին Նալբանդյանը Կուշներին հրավիրեց Երևան, ով սիրով ընդունեց այն:

Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ ղեկավարը, հաստատելով Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ և բանակցային միջոցներով կարգավորելու Հայաստանի պատրաստակամությունը, ընդգծեց, որ «այսօր կողմերի միջև փոխվստահություն հաստատելու և բանակցությունների համար կոնստրուկտիվ միջավայր ստեղծելու հստակ պահանջ է ձևավորվել»։

«Այսօր հստակ պահանջ կա կրկին հաստատելու, որ Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ և բանակցային լուծմանն այլընտրանք չկա»,- հայտարարեց նա։

Նալբանդյանն այս կապակցությամբ նշեց, որ հաջորդ օրը Ստրասբուրգում կայանալու է Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հանդիպումը և հույս հայտնեց, որ կշարունակվի կոնստրուկտիվ երկխոսությունը` միջնորդների օգնությամբ հարցին լուծման ուղիներ գտնելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։