486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի քաղաքական կոալիցիան հաստատում է երկրում բարեփոխումներ կատարելու իր պատրաստակամությունը
18:51
05 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի քաղաքական կոալիցիան երկուշաբթի հայտարարություն է տարածել, որում հաստատում է երկրում բարեփոխումներ կատարելու իր պատրաստակամությունը։

Մարտի 21-ին Հայաստանում ձևավորվել է նոր քաղաքական կոալիցիա, որի մեջ մտնում են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» և ՀՅԴ կուսակցությունները։

«Նովոստի-Արմենիա» ստացված հայտարարությունում  վերահաստատվում է երկրում բարեփոխումների իրականացման վերաբերյալ նախընտրական շրջանում ընտրողների առջև ստանձնած հանձնառությունը և հաստատվում է, որ ԵԽԽՎ թիվ 1609 բանաձևում ձևակերպված առաջարկությունները համահունչ են այդ բարեփոխումներին և քաղաքական կոալիցիայի համաձայնագրով սահմանված նպատակներին։

Քաղաքական կոալիցիան իր հայտարարությունում վերահաստատել է երկրի բազմակողմ արտաքին հարաբերություններում եվրոպական ուղղության առաջնահերթությունը և Եվրոպայի խորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորություններն ու հանձնառությունները։

«Քաղաքական կոալիցիան հետևողականորեն իրագործելու է նախընտրական ծրագրերում, կոալիցիոն համաձայնագրում, կառավարության գործունեության ծրագրում և ԵԽԽՎ թիվ 1609 բանաձևում ամրագրված խնդիրների լուծմանն ուղղված բարեփոխումները, որոնք, մասնավորապես, վերաբերում են քաղաքական համակարգում ընդդիմության գործունեության հնարավորությունների ընդլայնմանը, ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության էական բարձրացմանը, խոսքի ազատության և զանգվածային լրատվամիջոցների գործունեության անկախության ամրապնդմանը, դատական համակարգի լիարժեք համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին»,- նշվում է փաստաթղթում։

Հայտարարությունում նաև նշվում է, որ իրագործվելիք բարեփոխումները պետք է նպաստեն Հայաստանում կայուն ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը և օրենքի գերակայության ապահովմանը:

«Եվրոպական չափորոշիչներին համապատասխան՝ ընդդիմության իրավունքների ամրագրումը պետք է զուգակցվի քաղաքական դաշտի բոլոր դերակատարների քաղաքական պատասխանատվության հստակեցմամբ, մամուլի ազատությունը` մասնագիտական էթիկայի կանոնների սահմանմամբ և իրավական պարտավորություններով, ցույցեր և երթեր անցկացնելու իրավունքը` օրինապահության, այլ քաղաքացիների իրավունքների, ազատությունների ու երկրի անվտանգության ապահովմամբ»,- ընդգծվում է հայտարարությունում:

Կոալիցիան բոլոր քաղաքական ուժերին կառուցողական երկխոսության և արդյունավետ համագործակցության կոչ է անում` հանուն վերոհիշյալ խնդիրների հնարավորինս արագ և լիարժեք լուծման:

«Այդ առումով մենք կարևորում ենք Հայաստանի Հանրապետության նախագահի նախաձեռնությունն ու աշխատանքային խմբի ստեղծումը` ԵԽԽՎ թիվ 1609 բանաձևում արծարծված առաջարկությունները ուսումնասիրելու և դրանց իրագործումը համակարգելու նպատակով»,- նշվում է փաստաթղթում։

Միաժամանակ հայտարարությունում ափսոսանք է հայտնվում, որ ԵԽԽՎ պատվիրակության անդամ, խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է մասնակցել խմբի աշխատանքին:

Աշխատանքային խմբից քաղաքական կոալիցիան ակնկալում է հստակ քայլեր` բանաձևում տեղ գտած առաջարկությունների իրագործման և հատկապես` հետընտրական զարգացումների անկախ հետաքննության ուղղությամբ։

Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո ընդդիմությունը հանրապետությունում անդադար բողոքի ակցիաներ էր կազմակերպվում՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որոնք մարտի 1-ին Երևանում վերածվեցին զանգվածային անկարգությունների։ Երկրում ստեղծված իրավիճակից ելնելով` ԵԽԽՎ-ն բանաձև ընդունեց, որի համաձայն հարկավոր է մարտի մեկի իրադարձությունների անկախ հետաքննություն իրականացնել, երկրում քաղաքական երկխոսություն հաստատել և ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։