482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Եվրամիությունը ազատ առևտրի ռեժիմի մասին համաձայնագիր կստորագրեն 2011 թվականից ոչ շուտ
17:36
05 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և ԵՄ միջև ազատ առևտրի ռեժիմ հաստատելու մասին բանակցությունները կարող են սկսվել 2009-2010թթ., իսկ համապատասխան համաձայնագրի ստորագրումը հնարավոր է ոչ շուտ, քան 2011-2013թթ., ասաց AEPLAC-ի (Տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոն) հայ համատնօրեն, փորձագետ Տիգրան Ջրբաշյանը։

«Ավելի կարճ ժամկետներն անիրական են, քանի որ ոչ Եվրամիությունը, ոչ էլ Հայաստանը չեն հասցնի լիովին պատրաստվել այդ գործընթացին, իսկ մեզ դեռևս անհրաժեշտ է երկրի ներսում լուրջ տնտեսական բարեփոխումներ իրականացնել»,- ասաց նա լրագրողներին երկուշաբթի։

Ջրբաշյանի խոսքով, վեց ամիս առաջ Եվրամիությունը սկսեց հետազոտություն անցկացնել՝ ազատ առևտրի գոտուն միանալու Հայաստանի հնարավորությունները գնահատելու համար։

«Խոսքը, այսպես կոչված, «ազատ առևտրի ռեժիմի խորացված համաձայնագրի մասին» է, որը ենթադրում է ոչ միայն արտաքին առևտրի ռեժիմների համադրում, այլև ներպետական ինստիտուտների և կառույցների ինտեգրում»,- պարզաբանեց նա։

Այս կապակցությամբ փորձագետը նշեց, որ խորացված համաձայնագիրը ենթադրում է ոչ միայն առևտրի ռեժիմների բարելավում և բարեփոխումներ ու ազգային ապրանքատեսակների ներմուծման  ազատականացում, այլև շուկաների որոշակի ինտեգրում։

«Ամենայն հավանականությամբ, Հայաստանը կգնա եվրոպական տնտեսական դաշտի հետ ինտեգրման ճանապարհով այնպիսի երկրների օրինակով, ինչպիսիք են Իսլանդիան կամ Շվեյցարիան»,- ասաց նա՝ ավելացնելով, որ տնտեսական «խաղի կանոնները» այդ երկրներում, մասնավորապես, մաքսային և հարկային ոլորտների գծով, լիովին համադրելի են միմյանց հետ։

ՀՀ ԱՎԾ տվյալներով, ԵՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2007թ. կազմել է 1705,6 միլիոն դոլար՝ ավելանալով 44,9 տոկոսով։

Միաժամանակ Հայաստանը ԵՄ երկրներ է արտահանել 566,4 մլն. դոլար արժողության ապրանքներ (19,6 տոկոս աճ) կամ ընդհանուր արտահանման 48,9 տոկոսը, իսկ ԵՄ երկրներից ներմուծումը Հայաստան կազմել է 1139,2 մլն. դոլար (52,7 տոկոս աճ) կամ ողջ ներմուծման 34,7 տոկոսը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: