478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը մինչև 2008 թ. վերջ կառավարման էլեկտրոնային համակարգ կներդնի
16:51
05 Մայիսի 2008

Հայաստանի արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿԾ) 2008 թվականի երկրորդ կիսամյակին նոր էլեկտրոնային կառավարման համակարգ կներդնի, հայտնեց Հայաստանի գլխավոր դատական կատարածու, արդարադատության գնդապետ Գագիկ Այվազյանը։

«ԴԱՀԿԾ նոր էլեկտրոնային համակարգը կմիավորի կառավարման ավտոմատացված ծրագիրը, էլեկտրոնայաին աճուրդների կազմակերպման և անցկացման ծրագիրը՝ թույլ տալով բարձրացնել ծառայության աշխատանքի արդյունավետությունը»,- ասաց Այվազյանը երկուշաբթի ԴԱՀԿԾ 10-ամյակը  տոնելիս։

Ինչպես տեղեկացրեց ծառայության ղեկավարը, էլեկտրոնային աճուրդների կազմակերպման և անցկացման՝ 2006 թվականին ներդրված ծրագիրը բոլոր շահագրգիռ անձանց թույլ է տալիս մասնակցել աճուրդներին, ինչպես նաև ապահովել գործարքների թափանցիկությունը։ Այվազյանն ընդգծեց, որ տվյալ ծրագիրը ԱՊՀ երկրներում եզակի է։

Գլխավոր դատական կատարածուի խոսքերով, 2008 թվականի երկրորդ կիսամյակին ԴԱՀԿԾ աշխատակիցներին կտրվի նաև 160 նոր համակարգիչ, ինչը թույլ կտա բոլոր դատական կատարածուներին ապահովել անձնական համակարգիչներով։

1998 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մասին» օրենքները։ Այդ ժամանակից ի վեր մայիսի 5-ը համարվում է ԴԱՀԿԾ հիմնադրման օր։

ԴԱՀԿԾ-ն գործունեության 5 տարիների ընթացքում բռնագանձել է 57,4 միլիարդ դրամ (187,5միլիոն ԱՄՆ դոլար)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: