486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայ սամբիստները Վրաստանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մրցանակային տեղեր են գրավել
16:32
05 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայ մարզիկները Թբիլիսիում կայացած Եվրոպայի առաջնությունում տարբեր հարգի մեդալներ են շահել։

«Մարտական սամբոյում թիմային հաշվով մեր հավաքականը զբաղեցրել է չորրորդ տեղը»,- «Նովոստի-Արմենիային» երկուշաբթի հաղորդեց հանրապետության Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեոնիդ Հայրապետյանը։

Այսպես, «արծաթ» է շահել Վահան Բոչիկյանը (100 կգ), իրենց քաշային կարգում բրոնզե մեդալների են արժանացել Վահե Օտարյանը (մինչև 52 կգ), Էդգար Աբգարյանը (մինչև 57կգ) և Արսեն Խաչատրյանը (100 կգ-ից բարձր)։

«Թեև մեր մարզիկները Եվրոպայի մարտական սամբոյի առաջնությանը մասնակցում էին ընդամենը երկրորդ անգամ, նրանք լավ արդյունքների հասան»,- ասաց Հայրապետյանը։

Ֆեդերացիայի նախագահը նաև տեղեկացրեց, որ հայ մարզիկները լավ հաջողությունների են հասել նաև սպորտային սամբոյում, ավելացնելով, որ այս մարզաձևում թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է հինգերորդ տեղը։

Հայրապետյանի խոսքով, թիմում լավագույն արդյունքը ցույց է տվել Աշոտ Դանիելյանը՝ 74 կգ քաշային կարգում զբաղեցնելով երկրորդ տեղը։

Բացի այդ, բրնոզե մեդալներ են ստացել Ռուզաննա Սարգսյանը (48կգ), Արեն Մեհրաբյանը (74կգ) և Հակոբ Առաքելյանը (մինչև 90 կգ)։

Սամբոյի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի ունեցավ ապրիլի 28-ից մինչև մայիսի 2-ը, մասնակցել են 24 երկրներից ժամանած մարզիկներ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: