486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-3
Եղանակը Երևանում
Հայ
Եվրամիությունը մնում է Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը. փորձագետ
16:15
05 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի-Արմենիա/. 2007թ.-ին, ինչպես և նախորդ հինգ տարիներին, Եվրամիությունը եղել է Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը։ Ինչպես Երևանում երկուշաբթի լրագրողներին հայտարարեց AEPLAC-ի (Տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոն) հայ համատնօրեն, փորձագետ Տիգրան Ջրբաշյանը, Հայաստանի նախորդ տարվա առևտրաշրջանառության ընդհանուր ծավալի ավելի քան 38 տոկոսը բաժին է ընկել ԵՄ երկրներին։

Միաժամանակ համեմատության համար նա ավելացրեց, որ Վրաստանում նույն ցուցանիշը անցյալ տարի կազմել է 28 տոկոս, իսկ Ադրբեջանում՝ 58,9 տոկոս։

Ջրբաշյանի խոսքով, Հայաստանից Եմ երկրներ հիմնականում արտահանվում են թանկարժեք մետաղներ և լեռնահանքային արդյունաբերության արտադրանք։ «Վրաստանի առումով վերոնշյալին կարելի է ավելացնել սննդամթերքի վերամշակումը, իսկ Ադրբեջանից Եվրոպա արտահանման 90 տոկոսը կազմում է նավթը»,- պարզաբանեց նա։

Փորձագետը նշեց, որ բոլոր երք անդրկովկասյան հանրապետություններն էլ Եվրոպայից ներմուծում են գործիքներ և սարքավորումներ, ինչը վկայում է այս երեք երկրներում տեխնոլոգիական արդիականացում իրականացնելու մասին։ «Հայաստանի համատեքստում դա հատկապես հուսադրող է, քանի որ որոշակի պայմանների առկայության դեպքում այդ արդիականացումը կարող է իրականացվել բավական արագ և արդյունավետ»,- ընդգծեց Ջրբաշյանը։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը ԵՄ երկրների հետ 2007թ. կազմել է 1705,6 մլն. դոլար՝ ավելանալով 44,9 տոկոսով։ Միաժամանակ Հայաստանը ԵՄ երկրներ է արտահանել 566,4 մլն. դոլար արժողության ապրանքներ (19,6 տոկոս աճ) կամ ընդհանուր արտահանման 48,9 տոկոսը, իսկ ԵՄ երկրներից ներմուծումը Հայաստան կազմել է 1139,2 մլն. դոլար (52,7 տոկոս աճ) կամ ողջ ներմուծման 34,7 տոկոսը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։