484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսությունը պետք է տարվի խորհրդարանական ընտրությունների շուրջ. քաղաքագետ
15:49
05 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Իշխանությունը և ընդդիմությունը պետք է երկխոսությունը սկսեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ, կարծում է քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը։

«Այսօր չի կարելի դիպչել նախագահական ինստիտուտին։ Դա կարող է նոր ցնցումներ առաջացնել։ Բացի այդ, Հայաստանում հոգեբանական իրավիճակն այնպիսին է, որ չարժե առաջիկա տարվա ընթացքում նոր ընտրություններ անցկացնել»,- ասաց Շիրինյանը երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, խորհրդարանական ընտրությունների անցկացումը պետք է նշանակել ոչ շուտ, քան մեկ տարի անց՝ ընդ որում ապահովելով դրանց լիարժեք թափանցիկությունը և արդարությունը։
 
«Այսօր անհրաժեշտ է փակել բոլոր քաղաքական հարցերը, քրեական պատասխանատվության կանչել մարտի 1-ի իրադարձությունների բոլոր մեղավորներին և սկսել խոսել խորհրդարանական ընտրությունների մասին։ Մեզ պարզապես  անհրաժեշտ է համաձայնությունը, այլապես երկիրը կբաժանվի երկու մասի»,- ասաց Շիրինյանը։

Նա նշեց, որ նոր խորհրդարանում պետք է պաշտպանվեն և ներկայացվեն առաջարկությունները բողոքող ընտրազանգվածի, որը  քվեարկել էր Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին։

«Երկու կողմերը չպետք է կարծեն, որ իրենք ինչ-որ մեկին լավություն են անում, քանի որ իրավիճակը երկրում ստիպում է նրանց երկխոսության գնալ և համաձայնության գալ։ Մեզ պետք է ընդհանուր գաղափար, որը բոլորին թույլ կտա միաբանվել և լուծել մեր հիմնախնդիրները»,- ասաց Շիրինյանը։

ԵԽԽՎ ապրիլի նստաշրջանի ժամանակ ընդունվեց մի բանաձև, որով Հայաստանի առաջադրվեցին ժողովրդավարական ինստիտուտները ամրապնդելու մի շարք պահանջներ, իսկ դրանք մինչև ամառային նստաշրջանը չկատարելու դեպքում երկրին սպառնում է Վեհաժողովում ձայնի իրավունքից զրկվելը։ ԵԽԽՎ բանաձևը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր, երբ փետրվարի 20-ից ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցների կողմից անցկացվող բողոքի ցույցերը Երևանում վերածվեցին իրավապահների հետ բախումների, որոնց հետևանքով եղան զոհեր և զանգվածային ձերբակալություններ։ Իսկ Երևանում 20 օր ժամկետով արտակարգ դրություն հայտարարվեց։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: