487.98
-0.05
577.67
+5.94
8.09
-0.1
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանին անհրաժեշտ է պետական կառույցը փոխել ամերիկյան մոդելի
15:01
05 Մայիսի 2008

Հայաստանին անհրաժեշտ է ստեղծել ամերիկյան մոդելի պետական կառույց՝ ուժեղ և էժան գործադիր իշխանությամբ, կարծում է քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը։

«Հայաստանը պետք է փոխի պետականության մոդելը՝ կառավարման այս կիսառուսական և կիսաֆրանսիական համակարգը, որը չի հանգեցնում արմատական փոփոխությունների։ Մեզ անհրաժեշտ է վերցնել ամերիկյան համակարգը, որը շատ արդյունավետ է», - ասաց Շիրինյանը երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, ԱՄՆ-ում շատ ուժեղ գործադիր իշխանություն է գործում, ինչը անհրաժեշտ է նաև Հայաստանին։

«Իշխանության բոլոր երեք ճյուղերը ԱՄՆ-ում պահպանում են հավասարակշռությունը, իսկ ԶԼՆ-ները իսկապես չորրորդ իշխանությունն են։ Բացի դրանից, նրանք չունեն այդքան մեծ կառավարական ապարատ, և այդ պատճառով նրանց գործադիր իշխանությունն ոչ միայն ուժեղ է, այլ նաև էժան է», - ասաց քաղաքական գործիչը։

Նա նշեց, որ Հայաստանի համար, որը գտնվում է անկայուն տարածաշրջանում, շատ կարևոր է որոշումներ ընդունելու ժամանակ հաշվի առնել աշխարհագրական դիրքը։

Շիրինյանը նշեց, որ Հայաստանը շրջապատված է չորս  պետություններով, որոնցից երկուսը գտնվում են թշնամական հարաբերություններում՝ Ադրբեջանի հետ պահպանվում է «ոչ պատերազմ, ոչ խաղաղության» իրավիճակ, իսկ Թուրքիան «մուկն ու կատու է խաղում Եվրոպայի, Ամերիկայի և Հայաստանի հետ»։ Վրաստանը, նրա խոսքերով, դիմակայության մեջ է Ռուսաստանի հետ, և հետևաբար ընկնում է Թուրքիայի ազդեցության տակ։

«Իրանը, որը, իհարկե, մեր կայունության և ուժի աղբյուրներից է, ընկնում է ամերիկա-իսրաելական ճնշման տակ, և տեսանելի ապագայում փոփոխություններ չեն երևում։ Դա նշանակում է, որ մենք պետք է համապատասխանեցնենք մեր պետականության կառույցը իրավիճակի հետ», - ասաց քաղաքական գործիչը։

Նրա խոսքերով, երկրին անհրաժեշտ է ունենալ պետական այնպիսի մեքենա, որը կկարողանա համարժեք արձագանքել տարածաշրջանի բոլոր աշխարհաքաղաքական գործընթացներին և կունենա կայունության ու մշտական զարգացման ռեսուրսներ։

«Մեզ անհրաժեշտ է տարածաշրջանային առաջնահերթությունների կրող դառնալ, ինչի մասին խոսում է վարչապետը։ Դա ուղղակի հիանալի գաղափար է, և այն պետք է իրագործել», - ասաց Շիրինյանը։--0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։