481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում կհանդիպի ադրբեջանցի իր գործընկերոջ հետ
17:24
04 Մայիսի 2008

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 5-ին կմեկնի Ֆրանսիա, որտեղ կմասնակցի Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին, որի շրջանակներում կհանդիպի ադրբեջանի իր գործընկեր Էլմար Մամեդյարովին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Նալբանդյանը Ֆրանսիա կմեկնի Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Կուշների հրավերով։

Փարիզ այցի շրջանակներում Նալբանդյանը կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Կուշների հետ, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս: Նալբանդյանը կհանդիպի նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսելեի հետ: 

Մայիսի 6-ին նախարար Նալբանդյանը կուղևորվի Ստրասբուրգ` մասնակցելու Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին, որին հանդես կգա ելույթով: Նույն օրը Ստրասբուրգում կկայանա նախարար Նալբանդյանի հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Ստրասբուրգում գտնվելու ընթացքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ դե Բրիշամբոյի, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դևիսի, Եվրոպայի խորհրիդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչի, Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան Պոլ  Կոստայի հետ:

Նախատեսված են ՀՀ արտգործնախարարի հանդիպումները Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի,և Եվրոպայի Խորհրդի մոնիտորինգի Ագոյի խմբի անդամների հետ:

Նալբանդյանը հանդիպումներ կունենա Եվրոպայի Խորհրդի անդամ մի շարք երկրների արտգործնախարարների հետ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: