480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխող կոալիցիան բավականին կամք ունի՝ ԵԽԽՎ պահանջներն իրականացնելու համար. պատգամավոր
14:59
04 Մայիսի 2008

Հայաստանի իշխող քաղաքական կոալիցիան բավականին կամք ունի, որպեսզի իրականացնի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման մասին ԵԽԽՎ բանաձևի պահանջները, կարծում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Համոզված եմ, որ արդեն ԵԽԽՎ հունիսի նստաշրջանի ժամանակ Հայաստանը պատշաճ կերպով կներկայացնի կազմակերպության պահանջների իրականացման գործընթացը և կխուսափի պատժամիջոցների կիրառումից», - ասաց Զոհրաբյանը կիրակի խորհրդարանի ճեպազրույցի ժամանակ։

ԵԽԽՎ ապրիլի նստաշրջանի ժամանակ ընդունված բանաձևի շրջանակներում Հայաստանին ներկայացվել են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված մի շարք պահանջներ, որոնք չկատարելու դեպքում մինչև ամառային նստաշրջանը երկրին սպառնում է Վեհաժողովում կորցնել ձայնի իրավունքը։ Հայաստանին առաջարկվել է ընտրական և քաղաքական համակարգի բարեփոխում անցկացնել։

Զոհրաբյանի խոսքերով, ԵԽԽՎ կողմից ներկայացված բոլոր պահանջները շատ ավելի շուտ արդեն արձանագրվել են՝ իշխող կոալիցիայի ստեղծման մասին հուշագրում։ Մասնավորապես, ինչպես հիշեցրեց պատգամավորը, հուշագրում նշված է ընտրական գործընթացների նկատմամբ վստահության բարձրացման կարևորությունը, քաղաքական ընդդիմության համար լայն դաշտի ստեղծումը, մամուլի ազատության ապահովումը։

Քաղաքական կոալիցիայի ստեղծման մասին հուշագիրը, որի մեջ են մտնում Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» կուսակցությունները և ՀՅԴ-ն, ստորագրվել է մարտի 21-ին։-0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։