486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիները կվերադարձվեն հայրենիք. նախարար Օհանյան
11:40
04 Մայիսի 2008

Մոտ մեկ շաբաթ առաջ Նախիջանում (Ադրբեջան) ձերբակալված Հայաստանի քաղաքացիները կվերադարձվեն հայրենիք, նախօրեին լրագրողներին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով ապրիլի 28-ին տեղի ունեցած միջադեպը։

Հայաստանի չորս քաղաքացիներ, մոլորվելով, ապրիլի 28-ին մտել են Ադրբեջանի տարածք և ձերբակալվել են ադբեջանական զինծառայողների կողմից։

Նախարարի խոսքերով, ձերբակալվածները քաղաքացիական անձիքն են, որոնք իրենց ծանոթներին հանդիպելու նպատակով գնացել են Հայաստանի սահմանային զորամասերից մեկը։

«Միջադեպի պատճառ են դարձել զինծառայողների միջև ծագած միջանձնային խնդիրները։ Այդ խնդիրները լուծելու համար նրանցից մեկը կանչել է իր մտերիմներին»,- ասաց պաշտպանության նախարարը։

Նրա խոսքերով, այդ մարդկանց ժամանումից հետո վիճաբանություն է սկսվել, որտեղ պետք էր ոստիկանության միջամտություն։

«Երբ ոստիկանները եկել են, փախուստ է տեղի ունեցել։ Մեքենան փախել է դեպի դիրքեր, և գիշերը, չիմանալով տեղանքը, նրանք անցել են Նախիջևանի հատված»,-ասաց Օհանյանը։

«Ադրբեջանի հանրապետության տվյալ զորամիավորման հրամանատարության հետ հաստատվել է կապ։ Նրանք գտնվում են նորմալ վիճակում, և համապատասխան աշխատանք տանելուց հետո կվերադարձվեն այդ գերիները»,- ասաց Օհանյանը։

Նրա խոսքերով, պատահարից պետք է համապատասխան հետևություններ անել, մասնավորապես, ավելի լուրջ վերահսկողության տակ վերցնել և դաստիարակչական  աշխատանքը, և կարգապահության մակարդակը՝ մանավանդ միջանձնային հարաբերություններում։

«Մենք պատրաստ ենք հետևություններ անել։ Քրեական գործ է հարուցվել, և բոլոր մեղավորները կպատժվեն»,- ասաց Օհանյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: