478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական բանակում բարեփոխումներ կիրականացվեն՝մարտունակության մակարդակը պահպանելու նպատակով. նախարար
10:57
04 Մայիսի 2008

Հայաստանի Զինված ուժերում բարեփոխումներ կիրականացվեն՝ ուղղված բանակի մարտունակության բարձր մակարդակի պահպանմանը, լրագրողներին հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Հայաստանի Զինված ուժերի ամբողջ գործունեությունը 2008 թվականին կիրականացվի «Զինված ուժերի պատրաստությանը՝ նոր որակ։ Բարեփոխումներին՝ հաստատուն ընթացք» կարգախոսով»,- ասաց Օհանյանը երեկ՝ երկրի հյուսիս-արևելյան հատվածում հայկական բանակի առաջնային դիրքեր այցելության ժամանակ։

Նրա խոսքերով, դա բանակի առջև ծառացած խնդիրների նոր մոտեցում է ենթադրում։ «Հանրապետության նախագահի կողմից հաստատված ծրագրերքով սկսվել են բարեփոխումները, որոնց պետք է հաստատուն ընթացք տանք»,- նշեց նախարարը։

Նրա խոսքերով, ինչպես օրենսդրական փոփոխությունները, այնպես էլ ռազմավարական վերանայման ամբողջ գործընթացն ուղղված են նրան, որ արդեն այս տարվանից իրականացվեն այնպիսի բարեփոխումներ, որոնք հայկական բանակի մարտունակությանը պատշաճ մակարդակ ապահովեն։

«Բարեփոխումներն ուղղված կլինեն կառուցվածքային փոփոխություններին, որոնց հիման վրա կլուծվեն Զինված ուժերի համալրվածության և հագեցվածության, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման խնդիրները։ Մենք նորովի պետք է մոտենանք նաև ղեկավարման համակարգի կայացմանը և  կադրային քաղաքականությանը, ինչպես զինծառայողների, այնպես էլ հասարակության համար թափանցիկության ու հրապարակայնության ապահովմանը»,- ասաց Օհանյանը։

Նախարարի խոսքերով, կադրային քաղաքականության մեջ սկզբունքը կլինի հետևյալը՝ «մենք շարժվում ենք առաջ, և նա, ով կդիմանա այդ ընթացքին, կգա մեզ հետ, ով այդ ընթացքին չի դիմանում, մենք պետք է այլ աշխատանք կամ ծառայության այլ վայր գտնենք»։

Նախարարը նշեց, որ նոր մոտեցումները կկիրառվեն նաև բանակի առջև ծառացած  գլխավոր խնդիրների դեպքում՝ սահմանների պահպանության զինվորական հերթապահության և զինծառայողների կրթման և դաստիարակման գործընթացում։

«Եվ, իհարկե, Զինված ուժերում կներդրվեն  ամենահզոր բանակներում գործող ամենաառաջնային չափորոշիչները»,- ասաց պաշտպանության նախարարը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։