484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Առաջին հայ-չինական գործարար համաժողովը տեղի կունենա Պեկինում՝ 2008թ. հունիսին
18:37
30 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Առաջին հայ-չինական գործարար համաժողովը տեղի կունենա Պեկինում՝ 2008թ. հունիսին։ Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, այս միջոցառման անցկացման հարցերը քննարկել են Չինաստանում Հայաստանի դեսպան Վահագն Մովսիսյանը և Հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի փոխնախագահ Սյույ Տունկայը։

Հանդիպման ընթացքում Մովսիսյանը նշեց, որ արդեն մոտ 20 խոշոր հայկական ընկերությունների ներկայացուցիչներ հայ-չինական գործարար համաժողովին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել: Նա Տունկային ներկայացրեց Հայաստանի աշխարհագրական ու աշխարհատնտեսական դիրքի և մտավոր ներուժի միջոցով տարածաշրջանում լուրջ ֆինանսական ու բարձր տեխնոլոգիաների կենտրոն դառնալու հեռանկարները։

Զրուցակիցները նշեցին, որ հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման համար կարևորվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հեռանկարային ոլորտների ճշտումը, մասնավորպես` շինարարությունը, օրգանկական քիմիան, ծանր մեքենաշինությունը, էներգետիկան, քարերի մշակման և գյուղատնտեսական վերամշակման ոլորտները: Մովսիսյանն ընդգծեց հայկական ապրանքների ներմուծումը չինական շուկա խթանելու պետական աջակցության կարևորությունը։

Իր հերթին, Սյույ Տունկայը նշեց, որ հայ-չինական առևտրային շրջանառությունը վերջին տարվա ընթացքում ավելացել է 15 տոկոսով։ Նա կարևորել է նաև երկկողմ գործարար ուղղակի շփումների ակտիվացման միտումը, ինչի ուղղությամբ կարող են լուրջ աշխատանք ծավալել Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատն ու Չինաստանի Առևտրի նախարարության արտերկրի հետ առևտրային կապերի խթանման բյուրոն: Չինական կողմը խոստացել է նաև կոնկրետացնել ներդրումային համատեղ նախագծերի ուղղությամբ առաջարկները` ընդգրկելով հեռանկարային ոլորտները և ծավալները:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ որ բոլոր ներդրումային ծրագրերը կարելի է իրականացնել չինական EXIM բանկի միջոցով:

Պաշտոնական վիճակագրական տվյալներով, Հայաստանի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ 2007թ.-ին կազմել է 203 մլն. դոլար՝ ավելանալով 82%-ով։ Միաժամանակ, Հայաստանից Չինաստան արտահանվել է 7,9 մլն. դոլար արժողությամբ ապրանք, ինչը 17 անգամ բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։ Միաժամանակ, չինական արտադրության ապրանքների ներմուծումն ավելացել է 75,7%-ով՝ կազմելով 195,1 մլն. դոլար։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: