482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում սփյուռքի հետ կապերով առանձին պետական կառույց կզբաղվի
18:28
30 Ապրիլի 2008

Հայաստանի կառավարությունը մտադիր է երկրում առանձին պետական կառույց ստեղծել, որի վրա կդրվեն սփյուռքի հետ կապերի հարցերի համակարգման պարտականությունները։

Ինչպես ասվում է 2008-2012թթ. կառավարության գործունեության ծրագրում, տվյալ կառույցը կզբաղվի Հայաստան-սփյուռք հարաբերություններում համապարփակ հայեցակարգի իրականացմամբ և սփյուռքի ներուժի համակողմանի համախմբմամբ։

«Կառավարությունն իր կարևորագույն խնդիրն է համարում արտերկրում հայության շահերի պաշտպանությունը»,- նշված է փաստաթղթում։

Ծրագրի համաձայն, սփյուռքում հայապահպանության խնդիրների լուծման նպատակով հատուկ նշանակություն ունի սփյուռքի ուսումնակրթական հաստատությունների խնդիրների լուծմանը կառավարության հնարավորինս լայն մասնակցությունը` սփյուռքի հայկական դպրոցների համար  ուսումնական ծրագրերի և ձեռնարկների մշակումը, դասագրքերի ապահովումը, Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը, հանրային հեռուստատեսության ծրագրերի արբանյակային հեռարձակման ընդլայնումը,  այդ ծրագրերի որակի ու բովանդակության բարելավումը:

Սփյուռքը համարելով Հայաստանի համար համաշխարհային ինտեգրման հուսալի և արդյունավետ կամուրջ` կստեղծվեն կայուն և արդյունավետ մեխանիզմներ` հայրենիքի ներքին կյանքին սփյուռքի կարող ուժերի ներգրավման և նրանց աջակցությամբ միջազգային կառույցների հետ ներպետական կառույցների աշխատանքի բարելավման համար: Այդ նպատակով անհրաժեշտ է ստեղծել սփյուռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժի հաշվառման մեխանիզմներ և տվյալների միասնական բազա:

Հայաստան-սփյուռք համաժողովների, համահայկական այլ միջոցառումների արդյունավետության բարձրացման նպատակով  դրանց միջև ընկած ժամանակահատվածում կձևավորվեն հանձնախմբեր` առաջնահերթությունների հստակեցման և դրանց լուծման հայեցակարգային մոտեցումների մշակման համար:

Կմշակվի և կներդրվի օտարերկրյա պետություններում բնակվող մեր հայրենակիցների հայրենադարձությունը խթանող համակարգ, որը հնարավորություն կընձեռի այդ անձանց էլեկտրոնային կապի հաղորդուղիներով անմիջականորեն կապվելու Հայաստանի պետական կառավարման համապատասխան մարմինների հետ: Այդ համակարգի մշակման և կիրառման նպատակով կձևավորվի վերադարձի գործընթացներին առնչվող պետական մարմինների ներկայացուցիչներից կազմված կառույց:

Կառավարությունը նպատակ ունի հանդես գալ հայրենադարձության գործընթացը խթանող օրենսդրական նախաձեռնությամբ, ինչպես նաև Հայաստան ներգաղթի համալիր ծրագրի իրականացմամբ։

Աշխարհում հայկական սփյուռքը կազմում է մոտավորապես 8-9 միլիոն մարդ։ Ամենախոշոր համայնքները գտնվում են Ռուսաստանում՝ մոտավորապես 2,5 միլիոն մարդ, ԱՄՆ-ում՝ 1,5 միլիոն, Ֆրանսիայում՝ 700 հազար, Վրաստանում՝ 460 հազար, Իրանում՝ 180 հազար մարդ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: