482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 14,7%-ը հունվար-մարտ ամիսներին բաժին է ընկել Ռուսաստանին. վիճակագրություն
18:08
30 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. 2008թ. հունվար-մարտ ամիսների արդյունքներով Հայաստանի արտաքին ողջ առևտրաշրջանառության 14,7%-ը  բաժին է ընկել Ռուսաստանին, «Նովոստի-Արմենիային»  հաղորդեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։

Վիճակագրության տվյալների համաձայն, այս ցուցանիշը, ինչպես նախկինում, ամենաբարձրն է՝ Հայաստանի առևտրային գործընկեր-երկրների մեջ։ Ընդհանուր առմամբ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 33,1%-ը  բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, իսկ 38,6%-ը՝ ԵՄ երկրներին։

2008թ. հունվար-մարտ ամիսների արդյունքներով, Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 23,3%-ով և կազմել 159 մլն. դոլար։

Միաժամանակ, Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 44 մլն. դոլար (Հայաստանից ընդհանուր արտահանման 18,7%-ը)՝ 5,9 անգամ կրճատվելով 2007թ. հունվար-մարտ ամիսների համեմատ։

Հայաստան ներկրված ռուսական արտադրության ապրանքների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 115,1 մլն. դոլար՝ ավելանալով 39,9%-ով։ Միաժամանակ ՌԴ տարածքից ներմուծման ծավալը, ընդհանուր առմամբ, կազմել է 160,9 մլն. դոլար (ավելանալով 19,8%-ով) կամ ներմուծման ընդհանուր ծավալի 19,0%-ը։

2008թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալն ավելացել է 23,6%-ով՝ 2007թ. նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել 1082,9 մլն. դոլար։ Միաժամանակ, արտահանման ծավալը կազմել է 234,7 մլն. դոլար, իսկ ներմուծման ծավալը՝ 848,2 մլն. դոլար։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: