483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ-ն թույլատրել է պատժիչ համակարգի աշխատակիցներին մարտական զենք կրել
17:01
30 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները չորեքշաբթի տեղի ունեցած նիստի ժամանակ ընդունել են «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը, որը թույլատրում է քրեակատարողական ծառայության աշխատակիցներին մարտական զենք կիրառել։

Ինչպես տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը՝ ներկայացնելով լրացումների փաթեթը, փաստաթուղթը վերացնում է «Զենքի մասին» և «Քրեակատարողական ծառայության մասին» (ՔԿԾ) ՀՀ օրենքների միջև առկա հակասությունները։ «Փոփոխությունների փաթեթը խթանում է նաև ծառայության ավելի արդյունավետ գործունեությունը»,- փաստեց նախարարը։

Դանիելյանի խոսքով, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքը նախատեսում է քրեակատարողական հաստատությունների աշխատակիցների կողմից մարտական կամ ծառայողական զենքի կիրառումը, մասնավորապես, նրանց կյանքին կամ առողջությանը սպառանցող հարձակման դեպքում հակահարված տալու համար, ՔԿՀ շենքի, շինությունների կամ մասնաշենքերի վրա խմբակային կամ զինված հարձակման դեպքում, պատանդներին կամ զավթած տրանսպորտային միջոցներն ազատագրելու համար։

Միաժամանակ, ինչպես հիշեցրեց նախարարը, «Զենքի մասին» օրենքում սահմանված է, որ մարտական զենք կարող են կիրառել Պաշտպանության նախարարության աշխատակիցները, Ներքին զորքերի ծառայողները և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, քաղպաշտպանության ռազմականացված ստորաբաժանումները և պետական սուրհանդակային ծառայության աշխատակիցները։

«Թվարկվածների մեջ չկան ՔԿԾ աշխատակիցները, փաթեթով նախատեսվում է այս կատեգորիայի անձանց նույնպես ընդգրկել այն աշխատակիցների ցանկում, որոնք իրավունք ունեն անհրաժեշտության դեպքում մարտական զենք կիրառել»,- ավելացրեց Դանիելյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։