481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարության նոր թիմը եկել է երկրում արմատական բարեփոխումներ կատարելու համար. վարչապետ
16:38
30 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարության նոր կազմը իշխանության է եկել բարեփոխումներ կատարելու համար, կարծում է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Մենք եկել ենք բարեփոխումներ կատարելու։ Դա է հիմնական նպատակը, որը մեր թիմի առջև դրել է նախագահ Սերժ Սարգսյանը։ Մենք բարեփոխումները կսկսենք մեզանից, և հենց միայն այս տեսակետից ծրագիրը կառավարամետ է»,- ասաց վարչապետը չորեքշաբթի՝ խորհրդարանի նիստի ժամանակ։

Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի նիստին 88 «կողմ» և 3 «դեմ» ձայնով ընդունել է կառավարության գործունեության 2008-2012թթ. ծրագիրը։

Սարգսյանի խոսքով, կառավարությունը հասարակության դատին է հանձնելու անցկացվող բարեփոխումների արդյունքները։ Վաչապետը շնորհակալություն հայտնեց խորհրդարանականներին հետաքրքրված քննարկումների համար, այդ թվում՝ իրեն կառուցվածքային ընդդիմություն համարող «Ժառանգություն» խմբակցության կողմից։

«Ինչպես դուք եք վստահում ձևավորված կառավարությանը, այնպես էլ մենք ենք հավատում ձեզ։ Մեր խոսքերի և գործերի միջև տարբերություններ չեն լինի»,- վստահեցրեց վարչապետը։

Սարգսյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ընդդիմության ամրապնդմամբ, քանի որ առանց ուժեղ և կառուցվածքային ընդդիմության հնարավոր չէ ունենալ ուժեղ և կառուցվածքային կառավարություն։

Անդրադառնալով ՀՀ կառավարության ծրագրին՝ վարչապետը նշեց, որ ծրագրի հիմքում դրված հինգ հիմնարար սկզբունքները դարձել են կառավարական ուսումնասիրությունների արդյունքը, որոնց ընթացքում փորձ է արվել բացահայտել թռիչքային զարգացման ներուժը։

Կառավարության ծրագրի աշխարհայացքի հիմքում ընկած է հինգ առանցք՝ օպերատիվություն և անվտանգություն արագ փոխվող աշխարհում, գիտելիքի վրա հիմնված հասարկություն և տնտեսություն, հոգևոր և մշակութային արժեքների պահպանում, ժամանակակից մարդու ազատությունների ապահովում։

Վարչապետը շնորհակալություն հայտնեց իշխող կոալիցիայի անդամներին կառավարությանն աջակցելու համար։ «Շատ շուտով թե պատգամավորները և թե Հայաստանի ժողովուրդը կտեսնեն, որ կառավարությունը եկել է բարեփոխումներ կատարելու»,- ընդգծեց Սարգսյանը։

Կառավարության ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի դրույթները և ներառում է ՀՀ նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական, ինչպես նաև քաղաքական կոալիցիայի համաձայնագրի դրույթները: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: