478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանի խորհրդարանն ընդունել է 2008-2012թթ. կառավարության գործունեության ծրագիրը
16:01
30 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի նիստին 88 «կողմ» և 3 «դեմ» ձայնով ընդունել է կառավարության գործունեության 2008-2012թթ. ծրագիրը։

Կառավարության ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի դրույթները և ներառում է ՀՀ նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական, ինչպես նաև քաղաքական կոալիցիայի համաձայնագրի դրույթները:

Կառավարության ծրագրի աշխարհայացքի հիմքում ընկած է հինգ առանցք՝ օպերատիվություն և անվտանգություն արագ փոխվող աշխարհում, գիտելիքի վրա հիմնված հասարկություն և տնտեսություն, հոգևոր և մշակութային արժեքների պահպանում, ժամանակակից մարդու ազատությունների ապահովում։

Ինչպես հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ծրագիրը ներկայացնելիս, կառավարության հիմնական առաջնահերթությունը կլինի մակրոտնտեսական կայունության և տնտեսական աճի բարձր տեմպերի ապահովումը։

«Կառավարությունը տնտեսության մեջ էական, բայց սահմանափակ դեր կունենա՝ մասնավոր հատվածի համար բարենպաստ դաշտ ստեղծելով»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքերով, կառավարությունն իր առջև հավակնոտ ծրագիր է դրել՝ Հայաստանը դարձնել տարածաշրջանային «գերակայության կենտրոն»՝ բիզնեսի և ներդրումների համար։

Հայաստանի կառավարության գործունեության ծրագրում հատուկ ուշադրություն է հատկացվել աղքատության վերացմանը։

«Մենք պետք է վերջնականապես լուծենք ազքատության հիմնախնդիրը։ Այս խնդրի լուծման ամենակարճ ճանապարհը ոչ հարուստ քաղաքացիներին տնտեսական և քաղաքական կյանքի ակտիվ մասնակից դարձնելն է»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքերով, կառավարության ուշադրության կենտրոնում կմնա անցյալ  տարիներից ժառանգած խնդիրը, միջին կենսաթոշակի և միջին աշխատավաձի միջև տարբերությունը, որը մեծ ճեղքվածք առաջացրեց՝ մի կողմից աշխատող բնակչության և մյուս կողմից՝ կենսաթաշակառուների և հաշմանդամների կեսամակարդակի միջև։

Հայաստանի կառավարության ծրագրի համապատասխան, նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել էկոլոգիայի պահպանության ազգային համակարգի մշակմանը, երկրի բնակչության համար մշակութային ռեսուրսները մատչելի դարձնելուն, ավիացիայի ոլորտի արդիականացմանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: