486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Համաշխարհային ամսագրերում հայկական գիտական հրապարակումներ հրատարակելու համար անհրաժեշտ է պետական աջակցություն
15:43
30 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Որպեսզի հայկական գիտական ամսագրերը տեղ գտնեն համաշխարհային գիտական հրատարակություններում, անհարժեշտ է պետական աջակցություն, ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարարությանն առընթեր գիտության պետական կոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանը։

«Հայկական գիտական ամսագրերից ոչ մեկը բարձր վարկանիշ ունեցող համաշխարահյին նմանատիպ ամսագրերի թվին չի պատկանում»,- չորեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց նա՝ «Հայաստանի գիտության ոլորտի ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները» քննարկման ընթացքում։

Հարությունյանի խոսքերով, սա բացատրվում է նրանով, որ թեև բավական լուրջ հետազոտություններ և աշխատանքներ են իրականացվում, որոնց արդյունքներն արտացոլված են հայկական գիտական ամսագրերում, պետական աջակցության բացակայության պատճառով այս ամսագրերն ու հրապարակումները չեն հայտնվում համաշխարհային մասնագիտացված շուկայում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, 2007 թվականին ԳԱԱ 27 ինստիտուտներում և 4 նորաստեղծ գիտական կենտրոններում մշակվել է՝ 70 թեմա՝ բազային ֆինանսավորման, 228 թեմա՝ թեմատիկ ֆինանսավորման շրջանակներում, նաև աշխատանքներ են տարվել 4 նպատակային և պայմանագրային նախագծերի ուղղությամբ։

Իրականացված գործունեության արդյունքում հրատարակվել են 101 մենագրություններ Հայաստանում և 10-ը՝ արտասահմանում, 10 գիտական ձեռանարկներ, 1230 գիտական հոդված և թեզ՝ Հայաստանում և 846-ը՝ արտասահմանում։

Ակադեմիային տպագրական գործունեության համար պետբյուջեից հատկացվել է 42 մլն դրամ (136,3 հազար ԱՄՆ դոլար), որը նախատեսված է 14 պարբերական հրատարակելու համար։-0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։