486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Վերջին տարիներին Հայաստանում խոսքի ազատության մակարդակը բարձրացել է. քաղաքական մեկնաբան
14:48
30 Ապրիլի 2008

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում խոսքի ազատության մակարդակը բարձրացել է, կարծում է Հայաստանի «Արմնյուզ» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը։

«Իհարկե, Հայաստանում խոսքի ազատությունը բարձր չէ, սակայն վերջին մի քանի տարիներին դրական միտումներ են նկատվում»,- չորեքշաբթի լրագրողներին Երևանում ասաց Հարությունյանը։

Նրա խոսքերով, այս դրական միտումների մասին են վկայում հայկական իշխանությունների կողմից արված վերջին մի քանի քայլերը։

Նա մասնավորապես նշեց, որ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանն ընտրվեց Հայաստանի նախագահ, Հանրային հեռուստաընկերությամբ սկսեցին ցուցադրել ընդդմության հանրահավաքները։

Քաղաքական մեկնաբանն ավելացրեց, որ խոսքի ազատության ոլորտում դրական միտումներն ամրապնդելու համար Հայաստանի իշխանություններին պետք  է ժամանակ տալ։

Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) երիտասարդական թևի ներկայացուցիչ Կարեն Կարապետյանն իր հերթին հակառակ կարծիք հայտնեց։

«Հայաստանի իշխանությունները սահմանափակում են խոսքի ազատությունը»,- ասաց նա։ Նրա կարծիքով, խոսքի և կարծիքի ազատության դրսևորման միակ միջոցն այսօրվա դրությամբ բողոքի ցույցերի և երթերի անցկացումն է։

«Հանրահավաքներ անցկացման մասին օրենքը խոսքի ազատությունը սահմանափակելու իշխանություննեևրի քաղաքականության վառ ապացույցն է»,- եզրակացրեց Կարապետյանը։

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 18-ին հրամանագիր ստորագրեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որն ուղղված էր Երևանում մարտի 1-2-ին կատարված դեպքերը չկրկնվելուն, որոնց հետևանքում մայրաքաղաքում արտակարգ դրություն հայտարարվեց։

 Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված փոփոխությունների համաձայն, զանգվածային հրապարակային միջոցառումները կարող է լիազոր մարմինն արգելել, եթե կան հավաստի տվյալներ, որ դրանք ուղղած են սահմանադրական կարգը բռնի տապալելմանը,  ազգային, ռասսայական, կրոնական ատելություն բորբոքելուն,  բռնություն կամ պատերազմ քարոզելուն կամ էլ կարող են հանգեցնել պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների ոտնահարմանը։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: