480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը հետաքրքրված է Լիտվայի հետ հարաբերությունների ամրապնդման գործում. ԱԳՆ
14:03
30 Ապրիլի 2008

Հայաստանը հետաքրքրված է ամրապնդել և զարգացնել համագործակցությունը Լիտվայի հետ, չորեքշաբթի հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ընդունելով Լիտվայի նորանշանակ դեսպան Գեդրյուս Ապուոկասին (Giedrius Apuokas) հավատարմագրերի պատճեները։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, այս առումով Հայաստանում Լիտվայի դեսպանության բացումը կարող է լավ խթան հանդիսանալ երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Լիտվայի հետ փոխգործակցությունը օգտակար կլինի նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ենթատեքստում: Նախարարը հաջողություն է մաղթել նորանշանակ դեսպանին բարձր առաքելության կատարման գործում։

Ապուոկասին իր հերթին ասել է, որ Լիտվան ավանդաբար Հայաստանին վերաբերվում է առանձնահատուկ ջերմությամբ։ Նա կարևորել է Հայաստանի հետ բազմակողմանի  համագործակցության խորացումը, գերատեսչությունների միջև կապերի ստեղծումը: Դեսպանը տեղեկացրել է, որ մեծ ուշադրություն է դարձնելու երկու երկրների առևտրատնտեսական և մշակութային կապերի զարգացմանը:

Գեդրյուս Ապուոկասը ծնվել է 1957թ. Լիտվայի Վիլնյուս քաղաքում։ 1976թ. ավարտել է Վիլնյուսի համասարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, իսկ 1980թ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը:

1991թ. Լիտվայի մշակույթի և կրթության նախարարության տեղեկատվական կենտրոնում աշխատել է որպես ավագ աշխատակից, իսկ 1991-1992թթ.` Լիտվայի ԱԳՆ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի բաժնի երկրորդ քարտուղարար։ 1995թ.-ից աշխատել է Չեխիայում Լիտվայի դեսպանությունում` որպես խորհրդական:

1995-1998 թթ. եղել է Լիտվայի ԱԳՆ Ամերիկայի, Աֆրիկայի, Ասիայի և Օվկիանիայի վարչության Ամերիկայի բաժնի պետը, մինչև 2003թ.` Չիկագոյում Լիտվայի Գլխավոր հյուպատոս։

 2003թ.-ից մինչ օրս `Լիտվայի ԱԳՆ տեղեկատվական տեխնոլոգիայի վարչության պետի տեղակալն է։

Տիրապետում է ‎‎անգլերեն, ռուսերեն, չեխերեն, սլովակերեն, լեհերեն եւ գերմաներեն լեզուներին:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: