482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+14
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը կոչ է անում ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը
13:10
30 Ապրիլի 2008

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կոչ է անում ճանաչել 1915 թ.-ին Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է Ամերիկայի hայկական hամագումարը։

«Նախագահն ու Կոնգրեսը բավականին ժամանակ ունեին՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար։ Եթե մենք անտեսենք պատմությունը, մենք բաց ենք թողնում անցյալի սխալների կրկնության հնարավորությունը», - ասել է Փելոսին՝ Հայոց ցեղասպանության 93-ամյա տարելիցին նվիրված Կապիտոլի Բլուրում անցկացվող ավանդական միջոցառման ժամանակ դիմելով հավաքվածներին։

«Այս տարելիցին մենք պետք է հիշենք Ցեղասպանության զոհերին և ողջ մնացածներին։ Մենք պետք է երաշխավորենք, որ այդ մարդկային ողբերգությունը չի կրկնվի», - ասաց նա։

Միջոցառման ժամանակ Փելոսին ներկայացրել է Ցեղասպանության ժամանակ ողջ մնացած ԱՄՆ Ազգային եկեղեցիների խորհրդի նախագահ, արքեպիսկոպոս և Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ Վիգեն Հայկազյանին։

Բացի դրանից, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Սթենի Հոյերը իր խոսքում կարևորել է անցյալի ողբերգության ճանաչումը՝ ապագա հանցագործությունը կանխելու նպատակով։

«Մերժումը՝ կրկնության սկիզբն է։ Եթե տեղի ունեցածն երբևէ չի հիշվում և չի ճանաչվում որպես ցեղասպանություն, ապա կրկնության հավանականությունը շատ մեծ է», - ասել է Հոյերը։

Սենատոր, Հայոց ցեղասպանության 106-րդ բանաձևի համահեղինակ Ռոբերտ Մենենդեզն իր հերթին ասել է, որ ԱՄՆ-ն մեծ սխալ է թույլ տալիս՝ չճանաչելով ցեղասպանության փաստը։

Մենենդեզը խոստացել է բանաձևին կողմ քվեարկել, երբ այն ներկայացվի Սենատի քննարկմանը՝ ասելով, որ «ոչինչ չի վախեցնի ինձ, երբ նման հնարավորություն ընձեռվի»։

Ամերիկայի Հայկական Համագումարը նաև մասնակցել է ողջ Ամերիկայով (Նյու-Յորքից և Կալիֆոռնիայից մինչև Բոսթով և Տեխաս) անցկացվող ապրիլի 24-ին նվիրված միջոցառումներին։

Հայերի ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել 2007թ. հունվարի 30-ին։ Այդ բանաձևը կոչվում է «Պալատի բանաձև» (House resolution) և նրա ընդունման համար պարտադիր չէ Սենատի հավանությունն ու նախագահի ստորագրությունը։

Բանաձևը ԱՄՆ նախագահին կոչ է անում ճիշտ կերպով արտացոլել և ներկայացնել մարդու իավունքներին, էթնիկ զտումներին, ցեղասպանությանը, և, մասնավորապես, Հայոց Ցեղասպանությանը (որը հավաստող փաստաթղթեր կան ԱՄՆ արխիվներում) վերաբերող հարցեր։

Ներկայացուցիչների պալատ փաստաթղթի ներկայացման պահին  կողմ էր 211 մարդ, այժմ այդ թիվը հասել է 218-ի։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: