486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը գերակայություն է համարում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացումը. ԱԳՆ
10:43
30 Ապրիլի 2008

Հայաստանի բարեկամ երկրների հետ միջպետական գործընկերության զարգացումը և ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շարունակում են մնալ երկրի արտաքին քաղաքականության գերակայությունները, երեքշաբթի հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։

«Հայաստանը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել բարեկամ և գործընկեր պետությությունների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Մասնավորապես Հայաստանը շարունակելու է խորացնել հատուկ ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի, քայլեր է ձեռնարկելու ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության և համագործակցության խորացման ուղղությամբ», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին Նալբանդյանի խոսքերը ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։ Նալբանդյանի խոսքերով, եվրոպական ուղղությունը դարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը:

ՀՀ ԱԳ նախարարը օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ հանրապետությունը կարևորում է կապերն այն անմիջական հարևան պետությունների հետ, որոնց հետ գործընկերությունը կրում է բարեկամական բնույթ և պատրաստ է ամեն ջանք գործադրելու` բարելավելու հարաբերություններն այն հարևանների հետ, ում հետ դեռ կան խնդիրներ: Նալբանդյանը առանձին անդրադարձ է կատարել այն երկրների հետ հարաբերություններին, որոնք մշտական դիվանագիտական ներկայություն ունեն Հայաստանում:

Նախարարը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շարունակում է մնալ որպես հիմնական գերակայություն: Նա վերաստատել է Հայաստանի հանձնառությունը շարունակելու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները:                       

Անդրադարձ կատարելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, Նալբանդյանը վերահաստատել է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի պատրաստակամությունը:

Անդրադառնալով միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի համագործակցությանը, հայկական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ զարգանալու է համագործակցությունը և ակտիվ ներգավվածությունը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ, ԵԽ և այլ միջագային կազմակերպություններում:

Եզրափակելով իր խոսքը, Նալբանդյանը կարևորել է Սփյուռքի դերը Հայաստանի և այլ երկրների միջև բարեկամական հարաբերությունները զարգացնելու գործում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։