478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-բուլղարական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստը նախատեսվում է անցկացնել 2008թ. աշնանը
18:56
29 Ապրիլի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոդոր Ստայկովը հույս են հայտնել, որ այս  տարվա աշնանը  հնարավոր   կլինի  անցկացնել  Հայ- բուլղարական   միջկառավարական   հանձնաժողովի նիստ,  այդ շրջանակներում` նաև երկկողմ  տնտեսական համաժողով:

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից, երեքշաբթի տեղի ունեցած հանդիպմանը կողմերը ընդգծել են  հատկապես  տնտեսական   հարաբերությունների խթանման  անհրաժեշտությունը, որոնք, ըստ նրանց, դեռևս հետ են մնում երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունների մակարդակից:

Այս կապակցությամբ Սարգսյանը նշել է, որ   փետրվարին ուժի մեջ է  մտել «Հայաստանի Հանրապետության  և Բուլղարիայի Հանրապետության   միջև առետրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական  հանձնաժողով   ստեղծելու մասին» համաձայնագիրը,  և  դեսպանի հարցմանն ի պատասխան նշել է, որ  արդեն հաջորդ շաբաթ բուլղարական  կողմին  կներկայացվի  հանձնաժողովի  հայկական կողմի  կազմը:

ՀՀ վարչապետի խոսքով, ՀՀ  համապատասխան նախարարություններն արդեն իսկ  հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնություններով` էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցության  հաստատման վերաբերյալ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2007թ. հայ-բուլղարական ապրանքաշրջանառությունը մեծացել է 3,1 անգամ և կազմել 133,1 մլն. դոլար։ Ընդ որում, Հայաստանից Բուլղարիա է արտահանվել 45,6 մլն. դոլար արժողությամբ ապրանք՝ 35,5 անգամ աճ ապահովելով՝ 2006թ. մակարդակի համեմատ, իսկ բուլղարական արտադրության ապրանքների ներմուծումը Հայաստան աճել է 2,1 անգամ՝ 87,5 մլն. դոլարով։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: