487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Արարատի մարզի բնակիչը մեղադրվում է Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ
18:53
29 Ապրիլի 2008

Երևանի վարչական  դատարան  քրեական գործ է մուտքագրվել, որի համաձայն Արարատի մարզի բնակիչ Գրիգոր Աղամալյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ («Զանգվածային անկարգությունները»):

Նախագահական արդյունքների դեմ բողոքող ընդդիմության երկարատեև հանրահավաքներից հետո մարտի 1-ին Հայաստանում զանգվածային անկարգություններ տեղի ունեցան։ Ցուցարարների և իրավապահների ընդհարումից զոհվեցին ոստիկանության երկու աշխատակից և ութ քաղաքացի։ Քրական գործի շրջանակներում, հանրապետության գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ, ավելի քան 100 մարդ ձերբակալված է։

Ինչպես «նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Վճռաբեկ դատարանում, ըստ մեղադրական եզրակացության՝ Գրիգոր Աղամալյանը, 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 14:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, գտնվելով Երևան քաղաքի Գր. Լուսավորիչ փողոցում, բարձրացել է գծից հանված տրոլեյբուսի տանիքի վրա, որտեղից հայհոյանքներ է տվել նշված վայրում հասարակական կարգի պահպանության գծով ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկաններին և վերջիններիս նկատմամբ գործադրել հոգեբանական հարկադրանք:

Բացի այդ, 2008 թվականի ապրիլի 22-ից մինչև 29-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչական դատարանի վարույթ են ընդունվել ՀՀ ոստիկանության հայցադիմումները՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1 հոդվածի հիման վրա «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու կարգը խախտելը» Յուրա Պողոսյանին, Կարեն Մինասյանին, Սամվել Ավետիսյանին, Արմեն Հարությունյանին, Վահան Հարությունյանին, Խաչատուր Ենգիբարյանին, Արթուր Խնգոյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին:  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։