484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարությունն առաջնային է համարում մարդկային կապիտալի զարգացումը
18:12
29 Ապրիլի 2008

Հայաստանի կառավարությունը առաջնային է համարում մարդկայի կապիտալի զարգացումը, երեքշաբթի հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ խորհրդարանում ներկայացնելով կառավարության 2008-2012 թվականների գործունեության ծրագիրը։

«Մենք քաջ գիտակցում ենք, որ առանց մարդկային կապիտալի զարգացման մենք ուղղակի կտապալենք առաջընթացի բոլոր ծրագրերը»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

 

Նրա խոսքերով, Հայաստանի Հանրապետության արդիականացումը հնարավոր չէ առանց արդյունավետ կրթական համակարգի:

Հայաստանի կառավարության ղեկավարը նշեց, որ  կրթության բարեփոխումների հիմքում պետք է դրվեն Լիսաբոնյան հռչակագրում ամրագրված սկզբունքները::

Սարգսյանը թվարկեց դրանցից մի քանիսը. «Հայաստանի Հանրապետությունը պետք է հիմնված լինի ուժեղ համալսարանների վրա: Մենք կառուցում ենք գիտելիքի վրա հիմնված հասարակություն և պետք է ունենանք այնպիսի կրթական համակարգ, որը կպատրաստի մեր ապագան կերտող  կադրեր»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքերով, պետք է բարեշրջություն կատարենք մեր մտածողության մեջ. այն է` հասկանանք,  որ կրթությունը պետք է լինի ցկյանս:

«Ժամանակակից աշխարհում ապրել առանց շարունակական կրթության հնարավոր չէ, և կառավարությունը ձեր դատին է հանձնում շարունակական կրթության հայեցակարգը»,- նշեց կառավարության ղեկավարը:

Սարգսյանը նշեց նաև, որ երկրում պետք է ապահովված լինի կրթօջախների և գիտահետազոտական աշխատանքների կապը: «Եթե գիտությունը տարանջատում ենք կրթական հաստատություններից, տուժում են և գիտությունը, և  կրթությունը»,- կարծում է վարչապետը:

Նրա խոսքերով, ապահովված կլինի ուղղակի կապը կրթօջախների և գործարարության միջև:

«Կրթական համակարգը կունենա ինովացիոն ուղղվածություն, իսկ կառավարությունն ամեն կերպ կխրախուսի այն: Կրթօջախները պետք է անընդհատ ուղղակի կապի մեջ լինեն հասարակության հետ` ապահովելով իրենց նվաճումների և գիտահետազոտական աշխատանքների արդյունքների հասանելիությունը»,- նշեց Սարգսյանը:

Նա նաև ավելացրեց, որ կառավարությունը բացառիկ հնարավորություն կստեղծի  երիտասարդների համար,  արտասահմանյան բարձրակարգ կրթօջախներում ուսանելու:

«21-րդ դարում ունենալ կրթության բարձր մակարդակ` նշանակում է ունենալ բարձր կենսամակարդակ»,- ասաց վարչապետը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։