487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+10
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը ակտիվ տնտեսական քաղաքականությունը համարում է երկրի հետագա զարգացման գրավականը
18:07
29 Ապրիլի 2008

Ակտիվ տնտեսական քաղաքականությունը շարունակում է մնալ երկրի հետագա զարգացման կարևորագույն գրավականը, հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ խորհրդարանում ներկայացնելով կառավարության գործունեության 2008-2012թթ. ծրագիրը։

«Կառավարության առաջնային հիմնախնդիրներից է լինելու մակրոտնտեսական կայունության և տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանումը: Կառավարությունը տնտեսության մեջ կունենա էական, բայց սահմանափակ դեր` ստեղծելով  բարենպաստ դաշտ մասնավոր հատվածի զարգացման համար»,- ասաց վարչապետը:

Նա տեղեկացրեց, որ կառավարությունը շարունակելու է այնպիսի մակրոտնտեսական քաղաքականություն, որը ենթադրում է գնաճի ցածր մակարդակ, բյուջետային ցածր դեֆիցիտ, լողացող փոխարժեքի ռեժիմ: Մեր վերջնական նպատակը տնտեսական բարձր աճն է, իսկ մակրոտնտեսական կայունությունը միջոց է այդ նպատակին հասնելու համար»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով, կառավարությունը հավակնոտ նպատակ է դրել. Հայաստանը դարձնել բիզնեսի և ներդրումների համար տարածաշրջանաին  «գերազանցության կենտրոն»:

Միաժամանակ, վարչապետը նշեց, որ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն օբյեկտիվ սահմանափակումներ է ստեղծում գործարարությամբ զբաղվելու համար` թանկացնելով այն, բայց «մեզ պետք է հարևան երկրների համեմատ ստեղծել առավել գրավիչ ինստիտուցիոնալ պայմաններ»:

«Դա նշանակում է, որ մեր օդափոխադրումները և ցամաքային փոխադրումները պետք է լինեն ավելի էժան, մեր հեռահաղորդակցման համակարգերը Հայաստանի ամբողջ տարածքում պետք է լինեն ավելի մատչելի,     պետք է վերացնենք բոլոր բյուրոկրատական սահմանափակումները բիզնես սկսելու և իրականացնելու համար, այդ թվում` պետք է կրճատենք լիցենզիաների, թույլտվությունների և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար չհիմնավորված  չհիմնավորված պահանջների քանակը, բարձր վճարները և ժամկետները, պետք է դյուրին դարձնենք հարկային հաշվետվական համակարգը` էլեկտրոնային եղանակով, պետք է կրճատենք ստուգումների քանակը` որակի բարձրացման հաշվին, պետք է որակապես նոր աստիճանի բարձրացնենք մաքսային ծառայությունները` վերջնականապես լուծելով մրցունակությունը սահմանափակող ադմինիստրատիվ չարաշահումների խնդիրը, և, ի վերջո, մենք թեթևացնելու ենք հարկային բեռը»,- ասաց Սարգսյանը:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։