481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարության ծրագիրը պետք է արժանանա ժողովրդի հավանությանը. վարչապետ
17:58
29 Ապրիլի 2008

Հայաստանի կառավարության   ծրագիրը պետք է արժանանա ոչ միայն կոալիցիայի, Ազգային ժողովի, կառավարության, այլև ժողովրդի հավանությանը, երեքշաբթի հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Դրա ճանապարհը յուրաքանչյուր քաղաքացուն ծրագրի իրականացմանը մասնակից դարձնելն է»,- ասաց նա՝ խորհրդարանում ներկայացնելով կառավարության գործունեության 2008-2012թթ. ծրագիրը:

Վարչապետի խոսքով, ներկայացնելով ծրագիրը, կառավարությունը բարձրացնում է վստահությունն իր նկատմամբ։ Սարգսյանը նշեց, որ կառավարության ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի դրույթները, և ներառում է Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության նախընտրական ծրագրերի, ինչպես նաև Քաղաքական կոալիցիայի համաձայնագրի հիմնական դրույթները:

«Կոալիցիա կազմող կուսակցությունների ղեկավարներն իրենց նախընտրական ծրագրերում և հրապարակային ելույթներում բազմիցս հնչեցրել  են մեր երկրում կուտակված հիմնախնդիրները՝ հասարակության երկփեղկվածությունը, բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտը, ստվերային տնտեսության մեծ տեսակարար կշիռը, կոռուպցիան, պաշտոնյաների կամայականությունները, մրցակցության անհավասար պայմանները, աղքատությունը և այլն»,- հայտարարեց Սարգսյանը:

 

Կառավարության ղեկավարն ասաց, որ պետք է համահունչ լինել արագ փոփոխվող աշխարհի ժամանակակից միտումներին: «Մենք պետք է ոչ թե կրկնօրինակենք զարգացած երկրների փորձը, այլ ուսումնասիրենք այն և նայենք դեպի ապագան: Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, ինչը նշանակում է, որ ժամանակակից աշխարհի ազդեցությունները մեր կյանքի վրա օրեցօր ուժգնանում են: Մենք պետք է կարողանանք պաշտպանվել բացասական ազդեցություններից և լայն դաշտ ստեղծել մեզ անհրաժեշտ և ցանկալի համագործակցությունների համար»,- ավելացրեց վարչապետը:

Սարգսյանը նշեց, որ հասարակության և տնտեսության հենքը պետք է լինի գիտելիքը: Զարգացման հիմնական ռեսուրսներն ինտելեկտը և տեղեկատվությունն են:

ՀՀ կառավարության ղեկավարը կարծում է, որ կառավարության ծրագրի հենքում աշխարհընկալման հինգ սյուներն են՝ արագ փոփոխվող աշխարհում արագություն, արագ փոքրացող աշխարհում` անվտանգություն,  գիտելիքի վրա հիմնված հասարակություն և տնտեսություն, հոգևոր և մշակութային արժեքների պահպանում, ժամանակակից մարդու ազատությունների ապահովում:

«Մեր ծրագրի սյուների հենքը փոխադարձ վստահության և հարգանքի մթնոլորտն է: Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի ու մյուսի միջև անջրպետներ ստեղծենք, չպետք է անհաղորդ լինենք միմյանց մտահոգության ու ցավի նկատմամբ, չպետք է դուրս գանք փոխադարձ հասանելիության սահմանից: Եթե անգամ մեր միջև չհասկացվածության պատ կա, եկեք քանդենք այդ պատը»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով, հասարակության պառակտման վերացման   միակ եղանակը համատեղ ազնիվ աշխատանքն է: Բամբասանքների, ստի, նենգության, կանխամտածված վիրավորանքների հաղթահարման ճանապարհը համատեղ քրտնաջան աշխատանքն է»,- ասաց վարչապետը: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: