482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի Հայերի միությունը մտադիր է ստեղծել հայ-ռուսական բիզնես խորհուրդ
16:13
29 Ապրիլի 2008

Ռուսաստանի Հայերի միությունը (ՌՀՄ) մտադիր  է ձեռներեցների ռուս-հայկական խորհուրդ ստեղծել, հայտնեց ՌՀՄ փոխնախագահ Վլադիմիր Աղայանը։

«Մենք ծրագրում ենք ձեռներեցների ռուս-հայկական խորհուրդ ստեղծել, որը կզբաղվի երկխոսություններով և կլուծի համագործակցության խնդիրները։ Ռուսաստանում այդ փորձը կա, նման խորհուրդներ գոյություն ունեն ֆրանսիական, բրազիլական և կորեական կողմերի հետ, որի համանախագահ է հանդիսանում Արա Աբրահամյանը»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Աղայանը։

Նա նշեց, որ այս հարցը շուտով կքննարկվի ՌՀՄ նախագահ Արա Հարությունյանի և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի միջև։

Աղայանի խոսքերով, խորհուրդը ստեղծելու որոշումը կայացվել է հայ և ռուս ձեռներեցների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել 2008 թվականի հունվարի 21-ին։

Նա հայտնեց, որ վերջին հանդիպմանը ներկա էին նախարարներ, հզոր ռուսական ձեռնարկությունների առաջին դեմքեր, հանդիպման  արդյունքում Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցելու համար պատրաստվում է փաստաթղթերի փաթեթ հանդիպման արդյունքները իրականացնելու վերաբերյալ, հատկապես ռուսական կապիտալի հոսքը Հայաստան արագացնելու ուղղությամբ։

«2001 թվականից սկսած՝ մենք կազմակերպում ենք հայ և ռուս ձեռներեցների հանդիպումները ռուսական կապիտալը դեպի Հայաստան ուղղելու համար։ Դա կօգնի աշխատատեղերի ստեղծմանը, և դրանով հանդերձ հիմքեր կձևավորվի երիտասարդությանը հայրենիք վերադառնալու և այստեղ աշխատանք գտնելու համար»,- ասաց Աղայանը։

2007 թվականին, պաշտոնական տվյալների համաձայն, Ռուսաստանից Հայաստան ներդրումների ծավալը կազմել է $449362,1 հազար՝ 2006 թվականի համեմատ աճելով 2,1 անգամ։ 2007 թվականի ընթացքում հայ-ռուսական արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 65,5% -ով և կազմել $704,1 միլիոն։

Ընդհանուր առմամբ 2007 թվականին ՌԴ-ին բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 15,9%-ը, ինչն ամենաբարձր ցուցանիշն է՝ Հայաստանի մյուս առևտրային գործընկեր-երկրների հետ համեմատած։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։