481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցությունը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարության ծրագրի իրականացմանը. պատգամավոր
15:01
29 Ապրիլի 2008

Հայ հեղափոխական դաշնակցությունը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարության գործունեության հնգամյա ծրագրին, երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց ՀՅԴ-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը։

«Կառավարության ծրագրում ամրագրված են հեռանկարային խնդիրներ, որոնք այնպիսի փոքրիկ երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, դժվար հաղթահարելի են թվում, սակայն դրան հասնել հնարավոր է՝ ստեղծելով հանդուրժողականության և հասարակական միաբանության մթնոլորտ»,- ասաց նա։
 
Պատգամավորն ընդգծեց առողջապահության, զբոսաշրջության և կրթության ոլորտներում ծրագրի կարևորությունը։ Նա ավելացրեց, որ խորհրդարանում ծրագրի քննարկման ժամանակ ՀՅԴ-ն վարչապետի հետ քննարկել է փաստաթղթի կետերը, լսել են նրա տեսակետը՝ գործունեության մեթոդների և սկզբունքների վերաբերյալ։

«Շատ հարցերի շուրջ գտնվել են շփման ընդհանուր եզրեր, շատ հարցեր դրական են ընդունվել ՀՅԴ-ի կողմից և դրական են գնահատվել»,- ասաց Նռանյանը։

Ընդ որում նա նշեց, որ լուրջ քննարկումներից հետո Դաշնակցությունն այս  ծրագրի վերաբերյալ իր առաջարկությունները կներկայացնի։

Նրա խոսքերով, ՀՅԴ-ի համար հատկապես կարևոր են սոցիալական հարցերի լուծումը, և անհրաժեշտ է, որպեսզի նոր կառավարությունը «չտրվի չափից դուրս լիբերալիզմի, որը կարող  է վտանգավոր լինել բնակչության որոշակի խավերի համար»։

«Պետությունը պետք է որակյալ ծառայություններ մատուցի ու որոշակի գործառույթներ պահպանի։ Ընդ որում, չի կարելի ամեն ինչ վստահել մասնավոր հատվածին»,- ասաց նա։

Երկուշաբթի ՀՀ կառավարությունը, արտահերթ նիստի ժամանակ, հաստատել է սեփական ծրագրի նախագիծը։ Փաստաթղթի համաձայն, կառավարությունը 2008-2012 թթ. ընթացքում ակնկալում է համախառն ներքին արդյունքի տարեկան 8-10 տոկոս իրական աճ։ Նախատեսվում է նաև ներդրումների տարեկան ծավալների առնվազն 10 տոկոս աճ և տարածքային տնտեսական անհամամասնությունների էական նվազեցում։

Նախատեսվում է նաև աղքատության էական հաղթահարում՝ արդյունքում  ապահովելով  11,2 տոկոսից ցածր ընդհանուր աղքատության և 1,6 տոկոսից ցածր ծայրահեղ աղքատության մակարդակ։

Կառավարության ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի դրույթները և ներառում է ՀՀ նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական, ինչպես նաև քաղաքական կոալիցիայի համաձայնագրի դրույթները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: