484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Վերջին երեք տարվա ընթացքում օտարերկրյա քաղաքացիները որդեգրել են 225 հայ երեխա. նախարար
14:18
29 Ապրիլի 2008

Վերջին երեք տարվա ընթացքում հայ երեխա որդեգրելու համար օտարերկյա քաղաքացիների ներկայացրած 284 դիմումներից բավարարվել է 225-ը, տեղեկացրեց արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը։

Նրա խոսքերով, 50 տոկոսի դեպքում ամուսիններից երկուսն էլ ազգությամբ հայ են, 20 տոկոսի դեպքում՝ ամուսիններից մեկն է հայ և 30 տոկոսի դեպքում՝ երկու ամուսիններն էլ օտարերկրացի են։

«Եվս մեկ հետաքրքիր առանձնահատկություն՝ օտարերկրացիները, ի տարբերություն տեղի քաղաքացիների, հիմնականում որդեգրում են հիվանդ երեխաների։ Այսպես, որդեգրած երեխաների 53 տոկոսը տառապում են ծանր հիվանդություններով՝ վերջույթների բացակայություն, հիդրոցեֆալիա և այլ բավականին ծանր հիվանդություններ», - ասաց Դանիելյանը երեքշաբթի՝ արտերկրյա որդեգրման խնդիրների քննարկմանն սեմինարի ընթացքում։

Միաժամանակ նա նշեց, որ խնամակալներից ստացված տեղեկատվության համաձայն, բազմաթիվ երեխաներ հաջողությամբ բուժվում են՝ եվրոպական երկրների առաջատար  տեխնոլոգիաների կիրառմամբ։

Նախարարը տեղեկացրեց, որ հայ երեխաներին հիմնականում որդեգրում են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Հունաստանի, Շվեյցարիայի քաղաքացիները: «Դեռևս վատ որդեգրման հետ կապված խնդիրներ չեն առաջացել։ Մենք այդ առնչությամբ տեղեկատվություն չենք ստացել», - ասաց Դանիելյանը։

Նա նշեց, որ կան մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս արտերկրյա որդեգրման  հանձնաժողովին տեղեկացնել երեխայի որդեգրման հետ կապված խնդիրների առկայության մասին, և նա կարող է վերադառնալ Հայաստան կամ կրկին որդեգրվել։

Սեմինարի շրջանակներում ենթադրվում է քննարկել խնամակալի հետ կապի պահպանման և դիմում ներկայացնող որդեգրողների վերաբերյալ երաշխիքների տրամադրման մեխանիզմները։

Արտերկրյա որդեգրման խնդիրների քննարկման սեմինարը կազմակերպել են  ՅՈՒՆԻՍԵՖ-ի երևանյան գրասենյակը, արդարադատության, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: