478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՎՏԲ Բանկը (Հայաստան) նպատակաուղղված է Հայաստանի բանկային համակարգում առաջատար դիրքեր գրավելուն
14:07
29 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՎՏԲ Բանկը (Հայաստան) մտադիր է երկարաժամկետ հեռանկարում երկրի բանկային համակարգի առաջատարի դիրք գրավել, հայտարարեց Բանկի տնօրինության գլխավոր տնօրեն-նախագահ Վալերի Օվսյաննիկովը։

«2008 թ.-ի համար մեր մոտակա նպատակներն են՝ բիզնես ցուցանիշներով մտնել և ամրապնդվել երկրի բանկերի առաջին եռյակում, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ Հայաստանի բանկային համակարգի առաջնորդ դառնալ», - ասաց նա երեքշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, 2007 թ.-ին ՎՏԲ Բանկի (Հայաստան) գործունեության մեջ տեղի է ունեցել զգալի առաջընթաց, մասնավորապես, Հայաստանի բանկային հատվածում դիրքերի ամրապնդման գծով։

«Մեզ հաջողվեց հասնել մեր հիմնական նպատակին՝ ավելացնել բիզնեսի ծավալը՝ մեր բաժնետերերի կողմից Բանկի 2007-2008 թթ. բիզնես-ծրագրերում ներդրված տեմպերի շնորհիվ», - պարզաբանեց նա։

Օվսյաննիկովը նշեց, որ մինչև 2010 թ.-ը ՎՏԲ Բանկի (Հայաստան) միջին-ժամկետային ծրագրերը ներառում են, մասնավորապես, բիզնեսի աճի ապահովում միջին-շուկայական տեմպերից ավելի արագ տեմպերով, ներդրումային-բանկային բիզնեսի զարգացում՝ բանկի գոյություն ունեցող և հեռանկարային կորպորատիվ հաճախորդներին ծառայություններ մատուցելու նպատակով։

«Մենք մտադիր ենք ակտիվորեն ներմուծել և կատարելագործել կորպորատիվ կառավարման համակարգը և տեղեկատվության բացահայտման միջոցները, ինչպես նաև ներմուծել և կատարելագործել տեղեկատվական տեխնոլոգիաներն ու ենթակառուցվածքները», - ասաց գլխավոր տնօրենը։

«ՎՏԲ բանկ (Հայաստան)» ՓԲԸ-ն (նախկինում՝ «Հայխնայբանկ») հիմնադրվել է 1923թ.։ Մինչև 1993թ. մտնում էր ԽՍՀՄ պետական խնայբանկի կազմի մեջ, այնուհետև դարձավ ՀՀ մասնագիտացված խնայբանկը։  «ՎՏԲ-բանկ» (Հայաստան) ՓԲԸ-ի արժեթղթերի 100%-անոց փաթեթի միակ սեփականատերն է ռուսական ՎՏԲ բանկը։

«ՎՏԲ Բանկը (Հայաստան)» այսօրվա դրությամբ ունի հայկական բանկերի շրջանում առավել լայն և բազմաճյուղային ցանցը՝ 89 մասնաճյուղ Երևանում, Հայաստանի բոլոր մարզերում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: