480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանը Ղարաբաղի մասին հայտարարություն ընդունեց
13:08
29 Ապրիլի 2008

ՀՀ խորհրդարանը երեքշաբթի ընդունեց  ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություն, որում մտահոգություն է հայտնվում այդ խնդրի շուրջ տեղի ունեցող գործընթացների կապակցությամբ։

Փաստաթուղթն ընդունել են խորհրդարանի բոլոր խմբակցությունները, բացի «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունից, որը չի մասնակցել քվեարկությանը։

Ինչպես տեղեկացրեց ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը, փաստաթղթի սկզբնական օրինակում երկու ավելացում է մտցվել, որոնց համաձայն, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, և խաղաղ բանակցությունները հակամարտության կարգավորման միակ ճանապարհն են։

Հայաստանի Ազգային ժողովը նախագահին և կառավարությանը առաջարկում է ակտիվացնել և ընդլայնել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ միջազգային հանրությանը լիրաժեք տեղեկացնելուն ուղղված միջոցառումների մշակման և իրականացման ջանքերն ու հնարավորությունները:

Առաջարկությունների թվում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված հայաստանյան քաղաքականությանը հաղորդել ավելի նախաձեռնողական բնույթ, ինչպես նաև միջազգային իրավունքի շրջանակներում ձևակերպել  այն իրավական հիմքերը, որոնք Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի կամ այլ բռնի միջոցների կիրառման դեպքում Հայաստանի Հանրապետությանը հնարարվորություն կտան ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք անվտանգությունն ու պաշտպանությունը։

Փաստաթղթում նշվում է, որ հայկական կողմը «վտանգավոր է համարում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի խափանման նպատակ հետապնդող՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների շարունակական ռազմատենչ, հայատյաց քարոզչությունը, և դրա կապակցությամբ միջազգային հանրության մտահոգության անհասցեականությունը»։

Փաստաթղթում նշվում է, որ «Ադրբեջանի անթաքույց քայլերը՝ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների գործընթացը խափանելու, նավթային ֆինանսական հոսքերի հաշվին ռազմական գերակշռության հասնելու և ռազմական միջոցներով խնդիրը լուծելու ուղղությամբ, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ շանտաժը՝ անվստահություն արտահայտելու և խնդրի կարգավորման քննարկումներն այլ կազմակերպություններ տեղափոխելու սպառնալիքների ուղեկցությամբ»։

Հայ խորհրդարանականները կարծում են, որ միջազգային տարբեր ատյաններ տարբեր պատճառներով ոչ համարժեք կերպով են արձագանքում Ադրբեջանի քայլերին՝ հաճախ անհասցե հայտարարություններ անելով ռազմական քարոզչության դեմ՝ չբարձրաձայնելով, թե ում կողմից է այն արվում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։