483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայ բնակչության միգրացիայի հիմնական հոսքերն ուղղված են Ռուսաստան. հարցում
13:02
29 Ապրիլի 2008

«Երվասիա-Համագործակցություն» հիմնադրամի սոցհարցման արդյունքների համաձայն, հայ բնակչության միգրացիայի հիմնական հոսքերն ուղղված են Ռուսաստան։

«Ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանից մեկնողների 91,8 տոկոսը տեղափոխվում են Ռուսաստանի քաղաքներ։ Ռուսաստանից հետո առավել հաճախ հայերը մեկնում են Ուկրաինա և Ղազախստան, որտեղ տեղափոխվում է հայ բնակչության, համապատասխանաբար, 3,4 և 2,1 տոկոսը», - երեքշաբթի ուսումնասիրության արդյունքները ներկայացնելիս ասաց «Երվասիա-Համագործակցություն» հիմնադրամի ուսումնասիրության համակարգող Անուշ Դուլգարյանը։

Հարցումն անցկացվել է 2007 թ.-ին՝ Հայաստանի յոթ համայնքներում՝ Մարտունի, Արմավիր, Նոյեմբերյան, Գորիս, Սիսիան, Վանաձոր, Չարենցավան։ Յուրաքանչյուր մարզում հարցվել է տարիքային տարբեր խմբերի 250 մարդ։

Միաժամանակ Դուլգարյանը նշեց, որ ամենաքիչը հայերը տեղափոխվում են Ֆրանսիա և Հունաստան՝ 0.3 տոկոս՝ ավելացնելով, որ ԱՄՆ և Բելառուս տեղափոխվում է հանրապետության մեկնող բնակչության 0,8 տոկոսը։

«Հայաստանից միգրացիայի հիմնական նպատակը աշխատանքն է, այդ նպատակով երկիրը լքում է մեկնող բնակչության 82,2 տոկոսը», - ասաց նա՝ ավելացնելով, որ ամենաքիչը Հայաստանը լքում են կրթություն ստանալու նպատակով։

Դուլգարյանն ավելացրեց, որ ընտանիքի վերամիավորման նպատակով Հայաստանից հեռանում է հանրապետության մեկնող բնակիչների 10,1 տոկոսը, ևս 1,8 և 1,3 տոկոսը՝ տուրիզմի և բուժման նպատակով։

Ուսումնասիրության համակարգողը տեղեկացրեց, որ արտագաղթողների հիմնական հոսքը բաժին է ընկնում գարնանը՝ 69 տոկոս, ամենաքիչը՝ աշնանը՝ 8 տոկոս, իսկ ձմեռը և ամռանը երկիրը լքում է, համապատասխանաբար, 10 և 13 տոկոսը։

Հայաստանից միգրացիան սկսվել է 1992 թ.-ին, սակայն 2003 թ.-ից և մինչ օրս միգրացիոն հոսքերի չափսերը զգալիորեն կրճատվել են։ Բացի այդ, 2004 թ.-ից հայրենիք վերադառնալու միտում է նկատվել։

2007 թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանից արտագաղթել է 15817 մարդ՝ 2006 թ.-ի նույն ժամանակահատվածի 15844 մարդու համեմատ։ Միաժամանակ 2008 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստան է վերադարձել 9,6 հազ. մարդ՝ 2006 թ.-ի 9,1 հազ մարդու համեմատ։

Տարբեր գնահատականներով՝ վերջին 15 տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է 800 հազարից մինչև 1,5 մլն. մարդ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։