484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը պատրաստ է աջակցել ՀՀ նախագահին
10:57
29 Ապրիլի 2008

Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) նախագահ Պերճ Սեդրակյանը երկուշաբթի հայտարարել է, որ իր գլխավորած կազմակերպությունը կաջակցի ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահ է ընտրվել փետրվարի 19-ին և ստանձնել է պաշտոնը ապրիլի 9-ին։

«ՀՀ նախագահի հետ հանդիպման ընթացքում Սեդրակյանը վստահություն է հայտնել, որ նորընտիր նախագահին կհաջողվի  Հայաստանը դարձնել հայության երազների երկիրը», - նշեցին մամուլի ծառայությունից։

Նշելով AGBU-ի պատրաստակամությունն` իր ներդրումը բերել այդ գործում, Պերճ Սեդրակյանն ասել է, որ Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունն աջակցելու և զորավիգ է լինելու նախագահին ու նրա ազգանվեր ծրագրերին:

Երկրի ղեկավարն ու Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահը  խոսել են նաև Հայրենիք-Սփյուք փոխհարաբերությունների մասին, կարևորել դրանց վերաիմաստավորումն ու կառուցումը փոխըմբռնման, համագործակցության սկզբունքների հիման վրա:

ՀՀ նախագահը և Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահը  առաջնային են դիտել հատկապես հայապահպանության խնդիրը:

Պերճ Սեդրակյանի խոսքով, ներկայումս AGBU-ն Հայաստանում ձեռնարկել է ծրագրեր, որոնց հիմնական նպատակը սփյուռքահայության նոր սերնդի կապերը հայրենիքի հետ ուժեղացնելն է:

Նշելով, որ Հայաստանը հարուստ չէ բնական ռեսուրսներով, ՀՀ նախագահը  Հայաստանի գլխավոր ռեսուրսը համարել է մարդկային ներուժը։

«Մենք պետք է կարողանանք համախմբել և առավելագույնս օգտագործել այն` մրցունակ երկիր լինելու համար», - ասել է ՀՀ նախագահը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։