477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ անկախության ճանաչումը Հայաստանի գերխնդիրն է. խոսնակ
18:20
28 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Միջազգային հանրության կողմից ԼՂՀ անկախության ճանաչման ուղղությամբ Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերը, կարծում է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը։

«Պաշտոնատար անձանց պարզ և զգացմունքային ելույթները որևէ կերպ Հայաստանին չեն մոտեցնում առաջադրված նպատակին, կյանքը պահանջում է ամենօրյա քրտնաջան աշխատանք»,- ասաց խոսնակը երկուշաբթի՝ խորհրդարանի նիստի ժամանակ։

ՀՀ ԱԺ պատգամավորները երկուշաբթի մերժեցին «ԼՂՀ ճանաչման մասին» օրինագիծը խորհրդարանի նիստի օրակարգում ընդգրկելու առաջարկը։ Օրինագծի հեղինակը «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է։

Թորոսյանի կարծիքով, տվյալ օրինագիծը որևէ կապ չունի ԼՂՀ անկախության ճանաչման հետ։ Խոսնակը հիշեցրեց, որ Հայաստանի կողմից որևէ պետության անկախության ճանաչումը չի ուղեկցվել հատուկ օրենքի ընդունմամբ։

Խորհրդարանի նախագահը նկատեց, որ օրինագիծը ԱԺ օրակարգում ընդգրկելը կամ չընդգրկելը, ի հակառակ որոշ քաղաքական գործիչների պնդումների, չի բերի ներքաղաքական խնդիրների կամ շահարկումների առաջացման, այդ թվում՝ Հայաստանի թշնամիների կողմից։

«Մեր թշնամիները առանց այդ օրինագծի էլ շահարկում են ինչպես մեր լռությունը, այնպես էլ մեր գործողությունները։ Ինչ վերաբերում է ԼՂՀ անկախության ճանաչմանը, ապա այդ գործիքը կա և կլինի Հայաստանի զինանոցում»,- հայտարարեց Թորոսյանը։

Միաժամանակ խոսնակը պատգամավորների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ներկայացված օրինագիծը պարունակում է բազմաթիվ անճշտություններ և թերություններ։

«Ցանկացած պահի, երբ մեզ դա հարկավոր լինի, մենք կարող ենք հավաքել անհրաժեշտ ստորագրությունները՝ ԼՂՀ անկախության ճանաչման հարցով խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու և քվեարկություն անցկացնելու համար։ Խորհրդարանում չկա ոչ մի պատգամավոր, որը չքվեարկի ԼՂՀ անկախության ճանաչման օգտին»,- ընդգծեց Թորոսյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: