484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կկատարի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված՝ ԵԽԽՎ բանաձևի պահանջները. խոսնակ
16:43
28 Ապրիլի 2008

Հայաստանը պետք է հաշվի առնի յուրաքանչյուր փաստաթուղթ և առաջարկություն, որոնք ուղղված են երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, կարծում է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը։

«ԵԽԽՎ վերջին բանաձևում ներկայացված առաջարկությունները պետք է արժանան հատուկ ուշադրության, և Հայաստանը պետք է վերացնի նշված թերությունները ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մեջ», - ասաց Թորոսյանը երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ընդունված բանաձևի շրջանակներում Հայաստանին ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման մի շարք պահանջներ է ներկայացվել, որոնց մինչև ամառային նստաշրջանը չկատարելու դեպքում երկրին սպառնում են վեհաժողովում զրկել ձայնի իրավունքից։ ԵԽԽՎ բանաձևի հեղինակներ Ժորժ Կոլոմբյեն ու Ջոն Պրեսկոտտը համարել են, որ մնացած մի քանի ամիսների ընթացքում Հայաստանը պետք է քաղաքական համակարգի բարեփոխումներ իրականացնի՝ հաշվի առնելով ընդդիմության կարծիքը, ինչպես նաև զբաղվել ընտրական համակարգի բարեփոխումներով։ Նրանք կողմ են հանդես եկել ԶԼՄ անկախության սկզբունքների պահպանման անհրաժեշտությանը և հավաքների անցկացման ազատությանը։

Թորոսյանի խոսքերով, չնայած ԵԽԽՎ բանաձևում ներկայացված էական առաջարկություններին՝ այնտեղ կան սահմանումներ, որոնք լիովին չեն արտացոլում Երևանի մարտի 1-2-ի դեպքերի բնույթը, և ոչ մի կերպ կապված չեն այդ դեպքերի հետ։

ԵԽԽՎ բանաձևը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հակազդեցությունն է։ ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել էին անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։

ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ իշխանությանը բռնի ուժով տիրանալուն և սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների փաստով, ձերբակալվել է մոտ 100 մարդ

Թորոսյանի կարծիքով, հնարավոր է, որ այդ բացթողումները առաջացել են բանաձևի հեղինակների ժամանակի պակասի պատճառով։

«Հայաստանում գոյություն ունեն քաղաքացիական հասարակության ձևավորման, քաղաքական կուսակցությունների կայացման, ընդդիմության և իշխող քաղաքական մեծամասնության միջև համագործակցության հետ կապված խնդիրներ», - ավելացրեց խոսնակը։

Ինչպես նշեց Թորոսյանը, Հայաստանը, յոթ տարի առաջ դառնալով ԵԽ անդամ, ԵԽԽՎ-ի և կազմակերպության անդամ-երկրների կողմից առաջադրված առաջարկությունների կատարման պատրավորություն է վերցրել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: