480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցների երկրորդ կոնգրեսը տեղի կունենա մայիսի 2-ին՝ Երևանում
16:00
28 Ապրիլի 2008

Երևանում՝ մայիսի 2-ին տեղի կունենա համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսը, որը միավորում է ՀՀ առաջին նախագահի Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, տեղեկացրեց առաջին նախագահի կենտրոնական շտաբի անդամ Մանուշակ Պետրոսյանը։

«Կոնգրեսի ընթացքում գնահատականներ կտրվեն արված աշխատանքին՝ սկսած նախընտարական փուլից, և կսահմանվեն շարժման նոր ծրագրերը», - ասաց Պետրոսյանը լրագրողներին։

Հայաստանում փետրվարի 19-ին անցկացվեցին նախագահական ընտրություններ, որոնցում հաղթանակ տարավ երկրի վարչապետ Սերժ Սարգսյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով ընտրությունների արդյունքների դեմ։ Բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի։

Պետրոսյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ ՀՀ առաջին նախագահին աջակցում են քսան կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ։

Միաժամանակ նա ավելացրեց, որ կոնգրեսի անցկացման համար կառավարության նիստերի դահլիճը նրանց տրամադրել են դժվարությամբ։

«Սկզբում մեզ մերժում էին տրամադրել դահլիճը, և մենք արդեն որոշել էինք կոնգրեսն անցկացնել Հայաստանի սահմաններից  դուրս՝ Թբիլիսիում։ Սակայն ավելի ուշ մեզ տեղեկացրեցին, որ համաձայնություն է տրվել՝ կառավարության նիստերի դահլիճում միջոցառումն անցկացման համար», - ասաց նա։

Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցող քաղաքական ուժերի առաջին կոնգրեսը տեղի է ունեցել 2007 թ. դեկտեմբերի 22-ին՝ Երևանում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։