480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարության ծրագրի իրականացումը պահանջում է երկրի մրցունակության ապահովում և տնտեսության ինքնաֆինանսավորում. էկոնոմիկայի նախարար
14:47
28 Ապրիլի 2008

Հայաստանի կառավարության ծրագրի դրույթների իրականացման համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի մրցունակությունը բոլոր բնագավառներում և տնտեսության ինքնաֆինանսավորում, ասաց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։

 Երկուշաբթի արտահերթ նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը հաստատել է 2008-2012 թթ.-ի համար սեփական ծրագրի նախագիծը։

«Հենց այս երկու նախապայմաններն են անհրաժեշտ կառավարության ծրագրի հիմքում ընկած բավականին հավակնոտ և լուրջ նպատակներին հասնելու համար, այդ թվում նաև Եվրամիության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու, սոցիալական և կենսաթոշակային ապահովման, առողջապահության և մշակույթի բնագավառում բարեփոխումների իրականացման համար, ինչպես նաև կրթության բազմաստիճան համակարգի ձևավորման, երկիրը՝ առողջապահության տարածաշրջանային կենտրոնի վերածելու համար», - երկուշաբթի լրագրողներին ասաց Երիցյանը։

Խոսելով երկրի մրցունակության բարձրացման հարցի մասին՝ նախարարը նշեց, որ այդ գործընթացը պետք է իրականացվի մասնավորապես հարկային և մաքսային վարչարարության գծի վրա, գործարար միջավայրում, պետական և մասնավոր ղեկավարման մեջ։

Բացի դրանից, Երիցյանի խոսքերով, կառավարության ծրագրի դրույթները իրականացնելու համար անհրաժեշտ է մոբիլիզացնել ներքին խնայողությունները և տնտեսության ինքնաֆինանսավորում ապահովել։

«Մենք պետք է կարողանանք ներքին խնայողությունների և օտարերկրյա ներդրումների հաշվին ստեղծել նոր որակի ֆինանսական հնարավորություններ՝ կառավարության ծրագրի իրականացման համար», - ասաց նա։

Միաժամանակ նա ավելացրեց, որ այդ դեպքում բյուջետային բեռը կհասցվի նվազագույնի, ինչը թույլ կտա ուղղել բյուջետային միջոցները սոցիալական խնդիրների առավել արդյունավետ լուծմանը։

Նախարարը նաև պարզաբանեց, որ կառավարությունն իր առջև խնդիր է դրել՝ ձևավորել սպառողների պահանջկոտ հասարակություն։

«Բազմաթիվ զարգացած երկրների օրինակով կարելի է պնդել, որ նման զարգացումն երկրի առաջընթացի համար լրջագույն նախապայմաններից է», - ընդգծեց Երիցյանը։

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն իր հերթին նշեց, որ կառավարության ծրագրի հիմքում ընկած են մի շարք հիմնարար սկզբունքներ։

«Մենք համոզված ենք, որ ծրագրի իրականացման արդյունքում՝ երկրում կստեղծվի որակապես նոր իրավիճակ, կձևավորվի որակապես նոր տնտեսություն և կհաստատվի զարգացման որակապես նոր մակարդակ», - եզրափակեց նա։

Համաձայն ծրագրի՝ կառավարությունը 2008-2012 թվականների ընթացքում ակնկալում է  համախառն ներքին արդյունքի տարեկան 8-10 տոկոս իրական աճ, ներդրումների տարեկան ծավալների առնվազն 10 տոկոս աճ, տարածքային տնտեսական անհամամասնությունների էական նվազեցում, ոչ գյուղատնտեսական զբաղվածության 10 տոկոս աճ, պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճ` տարեկան համախառն ներքին արդյունքի 0.3 - 0.4 տոկոսային կետի չափով, պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճ` տարեկան համախառն ներքին արդյունքի 0.3 - 0.4 տոկոսային կետի չափով։--0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: